Նիլ Բլոմկամպ
Նիլ Բլոմկամպ (անգլ.՝ Neill Blomkamp, սեպտեմբերի 17, 1979[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[2]), հարավաֆրիկացի և կանադացի կինոռեժիսոր[3] և 3D-անիմատոր։ Աշխատել է գիտական ֆանտաստիկայի և մարտաֆիլմերի ժանրում։ «9-րդ շրջան» ֆիլմի համար «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։
Նիլ Բլոմկամպ անգլ.՝ Neill Blomkamp | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[2] |
Կրթություն | Վանկուվերի կինոյի դպրոց |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Կանադա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր |
Ոճ(եր) | ֆանտաստիկա |
Ամուսին | Թերի Թաթչել |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0088955 |
Կարիերայի սկիզբ
խմբագրելՆիլ Բլոմկամպը ծնվել է Յոհաննեսբուրգում։ Երիտասարդ տարիներին նա հրապուրվում էր համակարգչային անիմացիայով։ 16 տարեկանում նա սկսում է աշխատել նկարիչ անիմատոր Շարլտո Կոպլիի Deadtime ընկերությունում։ Իննսունականների վերջերից տեղափոխվում է Կանադա, այնտեղ ավարտում է համակարգչային գրաֆիկայի և հատուկ էֆեկտների վանկուվերյան դպրոցը։ Նիլը ընկերություն է անում Մայքլ Բեեմի հետ[4]։
Համագործակցություն Պիտեր Ջեկսոնի հետ
խմբագրելՊիտեր Ջելսոնը, որպես «Հալո» ֆիլմի պրոդյուսեր, նախագծից Գիլերմո Դել Տորոյի հեռանալուց հետո ռեժիսորի տեղն առաջարկում է Նիլ Բլոմկամպին։ Նիլը բավականին նախապատրաստական աշխատանքներ կատարեց, չնայած դրան ֆիլմի նկարահանումները դադարեցվեցին։ Ջեկսոնը որպես փոխհատուցում Բլոմկամպին առաջարկեց 30 միլիոն սեփական նախագծի նկարահանման համար և որպես այդպիսին դաձավ «9-րդ շրջան»-ի, լիամետրաժ տարբերակը «Գոյատևել Յոբուրգում»։ Ֆիլմի սցենարը Բլոկոմպը ստեղծեց կնոջ Թերրի Թատչելի հետ համատեղ։
Օտարը 5
խմբագրել2015 թվականի սկզբին[5] հայտնի դարձավ, որ Նիլը պետք է դառնա «Օտարը 5» («Օտարը» ֆիլմերի շարքից) ֆիլմի ռեժիսորը։ Գործողությունները տեղի են ունենում «Օտարները» և «Օտարը 3» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմում նկարահանվել են Սիգուրնի Ուիվերը և Մայքլ Բինը[6], իսկ որպես պրոդյուսեր հանդես է գալիս Ռիդլի Սկոտը[7]։ Սկզբում ռեժիսորը հրաժարվեց այս ֆիլմից, սակայն 2015 թվականի հունվարին իր Ինստագրամի էջում Բլոմկամպը նկարագրեց նոր ֆիլմի արտ-հայեցակարգը, որտեղ Էլեն Ռիպին հանդես էր գալիս «Տիեզերական ժոկեյի» հագուստով։ Հետագայում ռեժիսորը ակնարկեց, որ հնարավոր է ինքը նկարահանի «Օտարի», ոչ թե մեկ, այլ մի քանի ֆիլմեր[8]։
2017 թվականի մայիսի 1-ին Ռիդլի Սկոտը հաստատեց, որ Բլոմկամպի ֆիլմը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել և հայտարարեց, որ նրա անվանումը պետք է լիներ «Օտարը։ Արթնացում», և այդ անվանումը կփոխառնվի երրորդի համար, որի գործողությունները տեղի են ունենում «Պրոմեթևսի» և «Օտարը։ Պատգամով» ֆիլմերի միջև[9]։ Ֆրանշիզայի ներկայացուցիչները Բլոմկամպի ֆիլմը փրկելու նպատակով սկսեցին ստորագրություններ հավաքել միջնորդություններ ներկայացնել, բայց ոչինչ չստացվեց[10]։
Լևիաֆան
խմբագրել2015 թվականի մարտին տեղեկություններ տարածվեցին, որ Բլոմկամպը Սայմոն Կինբերգի հետ միասին հանդես կգան որպես «Լևիաֆան» ֆանտաստիկ ֆիլմի պրոդյուսերներ, որը պետք է նկարահանի ռեժիսոր Ռուարի Ռոբինսոնը[11]։ 2017 թվականին իր սեփական «Oats Studios» կինոստուդիայում Նիլը թողարկեց մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, «Rakka», «Firebase», «God: Serengeti», «Zygote», «Kapture: Fluke»:
Adam: The Mirror
խմբագրելԿարճամետրաժ մինի ինտերնետ սերիալները մեկնարկեցին Unity դեմո- թիմի ներկայացուցիչների կողմից ժամանակակից խաղային ապարատների հնարավորությունների ցուցադրման նպատակով դեմո-հոլովակների արտադրությամբ։ Ռենդերինգը կատարվում է իրական ժամանակում Unity ապարատի միջոցով։ Հետագա դրվագների ստեղծումը իրականացնում է «Oats Studios»-ը, իսկ ռեժիսորական աշխատանքները կատարում է Նիլը[12], մնացած աշխատանքները իրական ժամանակում շարունակվում է կատարվել Unity սարքի միջոցով։ Ֆիլմի ստեղծման գործընթացում օգտագործվում են ժամանակակից կինեմատոգրաֆիայի համակարգչային գրաֆիկայի այնպիսի մասնագիտական մեթոդներ, ինչպիսիք են շարժման գրավչությունը, այդ պայմաններում ողջ տեղեկատվության մշակումը իրական ժամանակում կատարվում է համակարգչային խաղային սարքերի միջոցով, ի տարբերություն այնպիսի մասնագիտական համակարգի, ինչպիսին է autodesk maya-ն, որտեղ ամբողջ ֆիլմը կադրերով ռենդավորվում է մի քանի ամսվա ընթացքում։ Հետագայում այս շարքում ներդրված գաղափարները կարող են հիմք հանդիսանալ լիարժեք ֆիլմի համար, եթե այն հետաքրքրի ինչ որ ստուդիայի։
Ռոբոկոպի վերադարձը
խմբագրել2018 թվականի հուլիսին հաստատվեց, որ Նիլը պետք է դառնա Ռոբոկոպի մասին նոր ֆիլմի ռեժիսորը[13]։
Ֆիլմագրություն
խմբագրելԳեղարվեստական ֆիլմեր
խմբագրել- 2009 թ. - «9-րդ շրջան» / District 9
- 2013 թ.- «Էլիզիում» / Elysium
- 2015 թ.- «Չապի անունով ռոբոտը» / Chappie
- TBA թ.- «Alive in Joburg» / RoboCop Returns
Կարճամետրաժ ֆիլմեր
խմբագրել- 2004 թ.- «Տետրա վաալ» / Tetra vaal
- 2005 թ.- «Alive in Joburg»
- 2006 թ.- «Yellow»
- 2006 թ.- «Տեմպբոտ»
- 2008 թ.- «Հատելով ռազմաճակատը»
- 2017 թ.- Oats: Volume 1 - Rakka
- 2017 թ.- Oats: Volume 1 - Firebase
- 2017 թ.- Oats: Volume 1 - God: Serengeti
- 2017 թ.- Oats: Volume 1 - Zygote
- 2017 թ.- Oats: Volume 1 - Kapture: Fluke
- Мини-сериал Adam
Отменённые проекты
խմբագրել- TBA թ.- «Հալո» / Hallo
- TBA թ.- «Օտարը 5» / Alien 5
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1012307778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Will Leitch (2009 թ․ օգոստոսի 2). «District Supervisor: Neill Blomkamp» (անգլերեն). New York Media LLC. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Neil Blomkamp - Biography
- ↑ Sean Erickson (2015 թ․ մարտի 4). «PROMETHEUS 2 vs ALIEN 5: Choose Your Own Adventure!». Moviepilot.Com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.(անգլ.)
- ↑ Владимир Петин (2015 թ․ մարտի 19). «Майкл Бин снова сыграет с Сигурни Уивер в "Чужих"». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Нил Бломкамп опубликовал эксизы своего «Чужого»». The Hollywood Reporter Russia. 2015 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ Ali Plumb (2015 թ․ մարտի 6). «Exclusive: Neill Blomkamp Shares More About His Alien Movie». Empire Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.(անգլ.)
- ↑ Stolworthy, Jacob (2017 թ․ մայիսի 2). «Alien 5 is doomed as the crew of the Nostromo». Independent. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Петиция по спасению Чужого 5
- ↑ «Нил Бломкамп спродюсирует ирландский фильм «Левиафан»». The Hollywood Reporter Russia. 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ Unity (2017 թ․ հոկտեմբերի 10). «Made With Unity: ADAM - Behind the Scenes». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Fleming Jr., Mike (2018 թ․ հուլիսի 11). «Neill Blomkamp To Direct New 'RoboCop' For MGM; Justin Rhodes Rewriting Sequel Script By Creators Ed Neumeier & Michael Miner». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Oats Studios (2017 թ․ հոկտեմբերի 3). «ADAM: Episode 2». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Oats Studios (2017 թ․ նոյեմբերի 30). «ADAM: Episode 3». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Բլոմկամպ» հոդվածին։ |