9-րդ շրջան (անգլ.՝ District 9), 2009 թվականին նկարահանված, ռեժիսոր Նիլ Բլոմկամպի և պրոդյուսեր Փիթեր Ջեքսոնի գիտաֆանտաստիկ թրիլլեր։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի Օգոստոսի 13-ին։ Սյուժեի հիմքում ընկած է Նիլ Բլոմկամպի կարճամետրաժ «Ողջ մնալ Յոբուրգում» ֆիլմը։

9-րդ շրջան
անգլ.՝ District 9
Այստեղ նրանց տեղը չէ
Երկիր ՀԱՀ[1][2]
 ԱՄՆ[1][2]
 Նոր Զելանդիա[1][3][2]
Ժանրթրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ[4][5][6][…], մարտաֆիլմ[4][5][6][…], դրամա, գտնված կինոժապավեն, հակաուտոպիական ֆիլմ և բիոփանք
Թեմաթռչող ափսե
ՀիմքՈղջ մնալ Յոբուրգում
Թվականօգոստոսի 13, 2009, օգոստոսի 14, 2009[4][7], օգոստոսի 28, 2009, նոյեմբերի 27, 2009 և սեպտեմբերի 10, 2009[8]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՆիլ Բլոմկամպ[9][4][10][…]
ՊրոդյուսերՓիթեր Ջեքսոն և Քերոլին Քանինգեմ
Սցենարի հեղինակՆիլ Բլոմկամպ[9] և Թերի Թաթչել[9]
ԴերակատարներՇարլտո Կոպլի[9][11][10][…], Դևիդ Ջեյմս[11][6], Նաթալի Բոլտ[9][11][10][…], Սիլվեն Սթրայք[9][11], Ջոն Սամեր[11], Ջեդ Բրոֆի[11], Վիտորիո Լեոնարդի[11], Ջեյսոն Քոուփ, Լուիս Մինաար[12] և Բրենդոն Օրե[12]
ՕպերատորԹրենթ Օփալոք
ԵրաժշտությունՔլինթոն Շորթեր
ՄոնտաժՋուլիան Քլարկ
Պատմվածքի վայրՅոհաննեսբուրգ
Նկարահանման վայրՀԱՀ և Ponte City Apartments[13]
ԿինոընկերությունՎինգՆութ Ֆիլմզ և QED International
Տևողություն112 րոպե
Բյուջե$30 միլիոն
Շահույթ210 888 950 $[14] և 115 646 235 $[14]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի մասին ռեժիսորն ասել է.

Այս ֆիլմի առավելություններից մեկն այն է, որ նրանից իրականում ոչ ոք ոչինչ չէր ակնկալում։

Սյուժե խմբագրել

1982 թվականի մարտին խոշոր տիեզերանավ է ժամանում Երկիր, Հարավային Աֆրիկա և խանգարում Յոհանեսբուրգի անդորրը։ Երեք ամիս անց, մի ջոկատ մտնում է այդ նավը և հայտնաբերում մի խումբ հիվանդ այլմոլորակայինների, որոնց տրվում է սնունդ, ապաստան և առողջապահական խնամք Երկրի վրա։ Օտարերկրացիներին կառավարությունը թույլատրում է մնալ միայն ճամբարի ներսում, Յոհանեսբուրգում, որը հայտնի է որպես «9-րդ շրջան»։

21-րդ դարի առաջին տասնամյակում, Հարավային Աֆրիկայի կառավարությունը ստեղծում է «Մուլտինեշընլ Յունայտեդ» (անգլ.՝ Multinational United) մասնավոր զինվորական ընկերությունը՝ Դիրկ Մայքլսի ղեկավարության ներքո, որպեսզի տեղափոխեն օտարներին նոր՝ «10-րդ շրջան»։ 2010-ի օգոստոսին Վիկուս վան դե Մերվեն նշանակվում է Պիտ Սմիթի կողմից, որը MNU գործադիր տնօրենն է, առաջնորդել տեղափոխությունը՝ տալով օտարներին ապօրինի վտարման ծանուցումներ։ Վիկուսը օտարներից մեկի՝ Կրիստոֆերի տանը հետախուզման ժամանակ գտնում է մի փոքր կոնտեյներ, որից դուրս եկած ինչ-որ հեղուկ ընկնում է նրա դեմքի վրա։ Վիկուսն աստիճանաբար սկսում է նմանվել նրանց։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Շարլտո Կոպլի Վիկուս վան դե Մերվե
Դևիդ Ջեյմս Կուբուս
Ջեյսոն Կոպ Քրիստոֆեր Ջոնսոն
Վանեսսա Հեյվուդ Տանյա վան դե Մերվե
Նատալի Բլոտտ Սարա Լիվինգստոուն
Ջոն Սամներ Լես Ֆելդման

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել