Նիլս Քրիստի (նորվ.՝ Nils Christie, փետրվարի 24, 1928(1928-02-24)[1], Օսլո, Նորվեգիա - մայիսի 27, 2015(2015-05-27)[2][1], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի քրեաբան և գրող, քրեաբանության մեջ աբոլիցիոնիզմի հիմնադիրներից մեկը։

Նիլս Քրիստի
նորվ.՝ Nils Christie
Nils Christie at Third Annual Death Penalty Symposium 2007 (cropped).jpg
Ծնվել էփետրվարի 24, 1928(1928-02-24)[1]
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Վախճանվել էմայիսի 27, 2015(2015-05-27)[2][1] (87 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունքրեագետ, սոցիոլոգ, պրոֆեսոր և ոչ գեղարվեստական գրող
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունBerg Upper Secondary School?
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՕսլոյի համալսարան և Կոպենհագենի համալսարան
Պարգևներ
ԱմուսինHedda Giertsen?[3]
Commons-logo.svg Nils Christie Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Օսլոյի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա։ 1953 թվականին սոցոլոգիայի բնագավառում մագիստրոսի աստիճան է ստացել, ներկայացնելով համակենտրոնացման ճամբարի պահակների մասին իր աշխատանքը։ 1960 թվականին գիտական աստիճան է ստացել Նորվեգիայում երիտասարդության կատարած հանցագործությունների ոլորտին վերաբերող աշխատանքի համար։ 1966 թվականին դարձել է Նորվեգիայի առաջին քրեագիտության պրոֆեսորը։

Օսլոյի համալսարանի պրոֆեսոր, Նորվեգիայի[5] ու Շվեդիայի գիտությունների ակադեմիաների անդամ, «Տեսական քրեաբանություն» (Theoretical Criminology) միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, նախկինում եղել է Օսլոյի համալսարանի Քրեաբանության ու քրեական իրավունքի ինստիտուտի տնօրեն, Քրեաբանության Սկանդինավյան խորհրդի նախագահ։

2001 թվականին դարձել է նորվեգական Fritt Ord («Ազատ խոսք») կազմակերպության մրցանակի դափնեկիր, որը շնորհվել է խոսքի ազատության պաշտպանության ոլորտում իր կատարած ծառայությունների համար։

ՔաղվածքներԽմբագրել

  • «Վերջին ուսումնասիրությունները, որոնք նվիրված են համակենտրոնացման ճամբարներին և Գուլագներին, մեզ նոր կարևոր գաղափարի։ Խնդիրն այն չէ, թե ինչ կարող է պատահել։ Խնդիրը ավելի շուտ նրանում է, թե ինչու այն տեղի չի ուենում հաճախ, ինչպես նաև որտեղ և երբ, և ինչպես տեղի կունենա այն հաջորդ անգամ»[6]։
  • «Երբ ավարտվեց սառը պատերազմը, ռազմա-արդյունաբերական համալիրը անհանգստացավ։ Բայց սա երկար չտևեց։ Հայտնվեց նոր թշնամի. թշնամի սեփական տանը»[6]։

Ընտրված մատենագրությունԽմբագրել

  • Fangevoktere i konsentrasjonsleire ["prison guards in concentration camps"] (1952)
  • Hvis skolen ikke fantes (1971)
  • Pinens begrensning (1981)
    • Limits to pain (1981)
  • Den gode fiende: Narkotikapolitikk i Norden (with Kettil Bruun, 1985)
  • Kriminalitetskontrol som industri: På vej mod GULAG, vestlig stil? (1996)
    • Crime Control as Industry: Towards GULAGs, Western Style? (2000)
  • En passende mengde kriminalitet (2004)
    • A Suitable Amount of Crime (2004)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Nils_Christie
  3. https://web.archive.org/web/20160721145332/http://www.dagsavisen.no/innenriks/adagio-og-sirener-over-christies-bare-1.365615
  4. Nils Christie er død, Aftenposten.no
  5. «Gruppe 8: Samfunnsfag (herunder sosiologi, statsvitenskap og økonomi)» (Norwegian)։ Norwegian Academy of Science and Letters։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է հունվարի 9, 2011 
  6. 6,0 6,1 Հանցավորության դեմ պայքարը, ինչպես արդյունաբերությունը: Առաջ, դեպի Գուլագի արևմտյան օրինա՞կը

Արտաքին հղումներԽմբագրել