Նիժնեե Ուչ-Դերե

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուչ-դերե (այլ կիրառումներ)

Նիժնեե Ուչ-Դերե ( ռուսերեն՝ Нижнее Уч-Дере), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 49 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք, Ուչ-Դերե գետի ափից բարձրացող սարերի լանջին, ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։

Գյուղ
Նիժնեե Ուչ-Դերե
Нижнее Уч-Дере
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1874 թ.
ԲԾՄ50 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1425 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354206
Փոստային դասիչ354206
Նիժնեե Ուչ-Դերե (Ռուսաստան)##
Նիժնեե Ուչ-Դերե (Ռուսաստան)
Նիժնեե Ուչ-Դերե (Կրասնոդարի երկրամաս)##
Նիժնեե Ուչ-Դերե (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 1425 բնակիչ, որոնցից 649 տղամարդ և 776 կին[1]։ Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում կա տարրական դպրոց և ակումբ։

Պատմությունը խմբագրել

Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1874 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Población en 2010 (ռուսերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։