Նիդրի ամրոց, 16-րդ դարի աշտարակավոր կառույց Շոտլանդիայի Արևմտյան Լոթիան վարչական տարածքում։ Պատմականորեն հայտնի է եղել նաև որպես Նիդրի Սեթոն կամ Արևմտյան Նիդրի, որպեսզի չշփոթեն Միդլոթիանում գտնվող Էդինբուրգի Նիդրի բնակելի արվարձանի կամ Արևելյան Լոթիանում գտնվող Լոնգնիդրի գյուղի հետ[3]։

Նիդրի ամրոց
ՏեսակԱսպետական աշտարակ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՈւեսթ Լոտիան[1]
Հիմնադրված է1500
Ժառանգության կարգավիճակԱ կատեգորիայի գրանցված կառույց[2]
Քարտեզ
Քարտեզ

Աշտարակը կառուցվել է մոտավորապես 1500 թվականին լորդ Սեթոնի կողմից։ Մարի Ստյուարտը Լոխ Լիվեն ամրոցից փախչելուց հետո 1568 թվականի մայիսի 2-ին ապաստան է գտել այս ամրոցում[4]։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ 1572 թվականին, 7-րդ լորդ Ջորջ Սեթոնը կայազոր է տեղադրել ամրոցում ի պաշտպանություն թագուհի Մարիի։ Ըստ տարեգրության՝ ամրոցի վրա երկու հարձակում է գործվել՝ ապրիլին և հունիսին։ Ապրիլին հրամանատարը հետ է մղել գիշերային գրոհը․ նա ծանր փայտե հեծաններ էր կախել աշտարակի շուրջն ու դրանք բաց թողել սանդուղքներով պարիսպներ բարձրացողների վրա։ Էդինբուրգյան դղյակի կայազորն օժանդակել է Նիդրիին՝ հարձակում գործելով Մերչիստոն ամրոցի վրա[5]։

Մոտավորապես 1680 թվականին ամրոցն անցել է Հոուփ ընտանիքի տիրապետության տակ ու կազմել Հոուփթաուն կալվածքի մաս։ Հուոփ ընտանիքը, որոնք այժմ Լինլիթգոուի մարքիզներն են, 1814 թվականին ստացել է նաև Նիդրիի բարոնների տիտղոսը։ 1990-ական թվականներին Փիթր Ռայթը վերակառուցել է Նիդրի ամրոցը որպես մասնավոր բնակավայր։ Նա նաև նախաձեռնել է ամրոցի և նրա շրջակա տարածքների հնագիտական լայնամասշտաբ պեղումներ։ Լինելով պատմականորեն կարևոր կառույց՝ վերանորոգումից հետո ընդգրկվել է Ա դասի կառույցների ցանկում[4]։

Քառահարկ L-աձև աշտարակն ունի ցածրիկ եզրապատ և 17-րդ դարում ավելացված փոքրիկ աշտարակ։ Նկուղը կամարակապ է, որի վերևում գտնվել է դահլիճը[4]։

Ամրոցը համառոտակի հիշատակվում է սըր Վալտեր Սքոթի «Աբբատ» վեպի վերին էջերում, որտեղ նկրագրվում է թագուհի Մարիի փախուստը դեպի Անգլիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Historic Environment Scotland ID
  2. Historic Environment Scotland ID
  3. Norman Dixon (1947). «The Placenames of Midlothian» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 31-ին.
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:Historic Environment Scotland
  5. Thomson, Thomas, ed., The Historie of James the Sext, Bannatyne Club (1825), 105-7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդրի ամրոց» հոդվածին։