Աբբատ (անգլ.՝ The Abbot), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1820 թվականի աշնանը։ «Վանք» վեպի հետ միասին այն մտնում է «Tales from Benedictine Sources» շարքի մեջ։ Այս ստեղծագործությունները միմյանց կապված են մի քանի գործող դեմքերով և ընդհանուր թեմայով. դրանցում նկարագրված է բողոքականության զարգացումն ու հաղթանակը Շոտլանդիայում[1]։ «Աբբատ»-ի գործողություններն ընթանում են Մարիա Ստյուարտի շուրջ, և մասնավորապես, նկարագրվում է նրա՝ Լոխլեվեն ամրոցում փակվելու շրջանը, փախուստը և դրան հաջորդած պարտությունը։

Աբբատ
անգլա-շոտլ.՝ The Abbot
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուշոտլանդերեն և անգլերեն
Կերպար(ներ)Ջորջ Սեթոն, 7-րդ Սեթոն Լորդ, Ջեյմս Սթյուարթ (Մորեյի 1-ին դուքս), Ուիլյամ Դուգլաս (Մորթոնի 6-րդ դուքս), Մարգարեթ Էրսքին և Մարի Ստյուարտ
ՇարքTales from Benedictine Sources
ՆախորդՎանքը
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչLongman
Հրատարակման տարեթիվ1820

«Ուևերլի» շարքի վեպերի հետ կողք-կողքի՝ «Աբբատը» ներկայացվել է որպես «Վանքի» շարունակությունը, և իբր գրվել է նույն աղբյուրների հիման վրա[2]։ Առաջին հրատարակության ներածական մասում հաղորդվում է, որ պատմությունը շարունակում է բենեդիկտյան ձեռագրի սյուժեն։ Ի տարբերություն նախորդ ստեղծագործության, «Աբբատը» հանդիպեց քննադատների թեժ կարծիքներին, և նշանակալի կերպով օգնեց Սքոթին վերականգնել «Այվենհո»-ի կողմից ստեղծված հեղինակությունը, որը խարխլվել էր «Վանք» վեպի տապալումից հետո[2]։ Լոխլեվենը դարձավ զբոսաշրջիկների ուխտագնացության վայր։ Վեպի հաջողությունը Սքոթի համար նույնպես դարձավ հաստատումն այն բանի, որ 16-րդ դարըիրենից ներկայացնում է պարարտ հող պատմական գրականության համար[2]։ Այդ շրջանին հեղինակն անդրադարձել է հաջորդ՝ Կենիլվորտ վեպում։

Նախապատմությունը խմբագրել

Երկրորդ վեպը գրելու վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր դեռևս «Վանքը» ավարտելը։ Շարունակությունը հրապարակելու գաղափարը առաջին անգամ ծագեց Ջոն Բալանթայնի նամակում՝ ուղղված Longman, Hurst, Rees, Orme, and Brown հրատարակչության սեփականատերերին (1819), որին նրանք միանգամից համաձայնվեցին։ Վալտեր Սքոթին դա նույնպես դու եկավ, քանի որ ֆինանսական գործերը կարգավորելու կարիք կար[3]։ Գրքի վրա աշխատանքը նա միանգամից չսկսեց, բայց արդեն սեպտեմբերի սկզբին այն ավարտել էր[2]։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Реизов, В. «Вальтер Скотт. Монастырь». Библиотека Максима Мошкова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The Abbot» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «The Monastery» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել