Նիգմատիլա Յուլդոշև

Նիգմատիլա Տուլկինովիչ Յուլդոշև (ուզբ.՝ Nig‘matilla To‘lqinovich Yo‘ldoshev, նոյեմբերի 5, 1962(1962-11-05)[1], Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), ուզբեկ պետական գործիչ։ Ուզբեկստանի Հանրապետության Սենատի նախագահը 2015 թվականի հունվարի 22-ից։

Նիգմատիլա Յուլդոշև
Nigmatilla Yuldashev.jpg
 
Կուսակցություն՝ Uzbekistan National Revival Democratic Party?
Կրթություն՝ Ուզբեկստանի ազգային համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, մագիստրատ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 5, 1962(1962-11-05)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Flag of Uzbekistan.svg Ուզբեկստան

Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2019 թվականի հունիսի 20-ից[2]։

Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատարը 2016 թվականի սեպտեմբերի 2-ից 8-ը[3][4]։

ԿենսագրությունԽմբագրել

Նիգմատիլա Յուլդոշևը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 5-ին Տաշքենդում։ Ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տարբեր ժամանակներում աշխատել է Ալմալիկի դատախազության ավագ քննիչ (1987-1991), Տաշքենդի Յունուսաբադի շրջանի դատախազության քննիչ (1991-1993), Տաշքենդի դատախազության ավագ քննիչ (1993-1994), Ուզբեկստանի Գլխավոր դատախազության վարչության դատախազ (1994-1999), Գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչության բաժնի պետ (1999-2000), Գլխավոր դատախազության ներքին անվտանգության ապահովման տեսչության պետ (2000-2003), գլխավոր դատախազությանը կից հարկային, արժութային հանցագործությունների և հանցավոր եկամուտների օրինականացման դեմ պայքարի դեպարտամենտի պետ (2006-2008) և գլխավոր դատախազի տեղակալ (2008-2011)[5]։

2011 թվականի հունիսի 21-ին Նիգմատիլա Յուլդոշևը ստանձնել է Ուզբեկստանի արդարադատության նախարարի պաշտոնը[6] և զբաղեցրել մինչև 2015 թվականի հունվարի 26-ը[7]։

2015 թվականի հունվարի 20-ին Ուզբեկստանի նախագահ Նիգմատիլ Յուլդոշևի հրամանագրով նշանակվել է սենատոր[8], 2015 թվականի հունվարի 22-ին գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Սենատի նախագահի պաշտոնում[9]։

Իսլամ Քարիմովի մահից հետո 2016 թվականի սեպտեմբերի 2-ին Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն դարձել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատար[10][11], սակայն սեպտեմբերի 8-ին Ուզբեկստանի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում հայտարարել է Շավքատ Միրզիյեևի օգտին ինքնաբացարկ հայտնելու մասին[12]։ Յուլդոշևը նախագահի պաշտոնակատարի սահմանադրական լիազորությունները վայր դնելու որոշումը բացատրել է պետության կառավարման գործում բավարար փորձի բացակայությամբ[13]։

2019 թվականի հունիսի 20-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ[2]։

2019 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրվել է Ուզբեկստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://news.uzreport.uz/news_2_r_128567.html
  2. 2,0 2,1 «О назначении Йулдошева Н.Т. на должность Генерального прокурора Республики Узбекистан» 
  3. Путин назвал смерть Каримова тяжёлой утратой для народа Узбекистана
  4. Премьер-министр Узбекистана назначен и. о. президента страны
  5. Юлдашев Нигматилла Тулкинович
  6. «Председателем Сената Олий Мажлиса избран Нигматилла Юлдашев»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2016-07-27 
  7. «Указ об освобождении от должности»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին։ Վերցված է 2021-04-19 
  8. Senat a‘zolari Archived 2016-08-18 at the Wayback Machine. (узб.)
  9. Состоялось первое заседание Сената Олий Мажлиса
  10. ВРИО президента Узбекистана будет назначен Нигматулла Юлдашев — ИА REGNUM
  11. «Нигматулла Юлдашев стал врио президента Узбекистана: что известно о преемнике Ислама Каримова»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2016-09-08 
  12. Узбекистан: Временно исполняющим обязанности президента назначен Шавкат Мирзиёев
  13. NEWSru.com :: Премьер Узбекистана стал новым руководителем республики
  14. Ниғматилла Йўлдошев Ўзбекистон миллий кураш федерациясига раис этиб сайланди