Նեֆերտեմ (անգլ.՝ Nefertem, /ˈnɛfərˌtɛm/, հավանաբար նշանակել է «գեղեցիկը, որը փակվում է» կամ «այն մեկը, որը չի փակվում», գրվել է նաև Նեֆերտում կամ Նեֆեր-տեմու), լոտոսի ծաղիկ, որը Հին Եգիպտոսի դիցաբանության մեջ աշխարհի ստեղծման ժամանակ առաջացել է նախնական ջրերից[1]։

Նեֆերտեմ
Nefertum.svg
Տեսակհին եգիպտական աստվածություն
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռարու
ՀայրՊտահ
ՄայրՍեհմետ
Nefertum Վիքիպահեստում

Նեֆերտեմը ներկայացրել է և՛ արևի առաջին շողը, և՛ եգիպտական կապույտ լոտոսի ծաղկի հաճելի բույրը, և ստեղծվել է նախնական ջրերից՝ եգիպտական կապույտ ջրաշուշանի մեջ։ Նեֆերտեմի տիտղոսներից էին՝ «Նա, ով գեղեցիկ է» և «Արեգակի ջրաշուշանը», իսկ Մեռյալների գրքում ասվումէր․

Aquote1.png Նեֆերտեմի նման բարձրացիր կապույտ ջրաշուշանից դեպի Ռայի (արարչի ու արև աստծո) ռունգերը, և ամեն օր դուրս արի հորիզոնից։ Aquote2.png


Նեֆերտեմը համարվել է Պտահ արարիչ աստծո որդին, իսկ նրա մայր համարվել են աստվածուհիներ Սեհմետն ու Բաստետը։ Արվեստում նա սովորաբար պատկերվել է որպես գեղեցիկ երիտասարդ տղամարդ՝ գլխի շուրջ կապույտ ջրաշուշանի ծաղիկներ։ Որպես Բաստետի որդի նա երբեմն պատկերվել է առյուծի գլխով կամ որպես թիկնած առյուծ կամ կատու։ Հին եգիպտացիները հաճախ կրել են նրա փոքրիկ արձանիկները որպես հաջողության հմայիլներ։

Հայտնաբերվել է Նեֆերտեմի գլխով արձանիկ, որը պատկերում է Թութանհամոնին երեխա ժամանակ։

ՊատկերասրահԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Nefertem page at Ancient Egypt: the Mythology retrieved June 21, 2008.

Հետագա ընթերցանությունԽմբագրել

  • Morenz Siegfried, Schubert Johannes (1954)։ Der Gott auf der Blume: Eine ägyptische Kosmogonie und ihre weltweite Bildwirkung (German)։ Verlag Artibus Asiæ