Ներքնակ[1] ներքնակ, մահճակալի հանովի տարր, որն իր առաձգականության հաշվին ապահովում է մահճակալի արտաքին մասի և մարդու մարմնի միջև հավասարաչափ բաշխվածություն` լիովին ծածկելով ամբողջ մահճակալը[2]։

Տարբեր չափերի և ձևերի ներքնակներ

Ստուգաբանական բառարանը բառի իմաստը մեկնաբանում է որպես «ներքնակ, մահճակալ, քնելու համար փռվածք, որը լցված է մազերով, բրդով, կեղևաթելերով և այլն[3]։ Այն կարող է լինել լեցուն, զսպանակավորներ և այլն` ապահովելու համար պահանջվող կոշտությունը և հարմարավետությունը։

Ստուգաբանություն. «մատրաս» կամ «ներքնակ» խմբագրել

«Մատրաս» բառի ուղղագրությունը գալիս է գերմ.՝ Matratze` ներքնակ, հոլ.՝ matras բառից։ Ռուսաց լեզվի բառարանում այս բառի վերջին տառը գրված է «ց» տառով, իսկ ավելի ժամանակակից բացատրական բառարանում` Օժեգովի բառարանում նշված է «մատրաս» բառը, իսկ բառի մեկնաբանության մեջ նշված է նաև «մատրաց» տարբերակը[4]։

Ներկայումս երկու տարբերակներն էլ հավասարապես ճիշտ են[5][6], սակայն ավելի նոր բառարաններ ավելի շատ հակված են օգտագործել «ներքնակ»` որպես հիմնական[7][8]։

Տեխնիկական գրականության մեջ, օրինակ` ԳՕՍՏ-ում, տերմինների ցանկում օգտագործվում է երկու ձև` «մատրաս» և «մատրաց»[2]։

Պատմություն խմբագրել

Մինչև ներքնակների գյուտը (մոտ 5 հազար տարի առաջ[9]), մարդկությունը մահճակալները փափկացնելու համար օգտագործում էր ճյուղեր և կենդանիների կաշիները։ Առաջին բամբակյա ներքնակները հայտնվել են Միջագետքում, Հին Եգիպտոսում և Բաբելոնում, մ.թ.ա. մոտ XXX դարերում։ Հին ներքնակները պատրաստված էին բամբակից, չնայած նրան, որ մ.թ.ա. XVII դարում Պարսկաստանում հայտնվել են առաջին ջրային մահճակալները` ջրով լցված այծի մորթու պարկերի տեսքով[10]։

Մինչև XIX դարը ներքնակների տեխնոլոգիան շատ քիչ է փոխվել, երբ պողպատե զսպանակների գյուտից հետո աթոռը լցնելու համար (1853 թ.), 1871 թ. Հ. Վեստֆալը (գերմ.՝ Heinrich Westphal) արտոնագրվել է` օգտագործելով այդ ներքնակները Գերմանիայում։ 1873 թվականին Դ. Փեջեթը այդ մահճակալները կիրառել է Լոնդոնի Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում պառկելախոցերի կանխարգելման համար։ 1895 թվականին ջրային մահճակալները վաճառվում էին խանութներում, սակայն մինչև 20-րդ դարը հայտնի չեն դարձել այնքան ժամանակ, քանի դեռ չէր հորինվել վինիլքլորիդը[11]։

1937 թվականին Գերմանիայում հորինված փրփրուն պոլիուրեթանային նյութը ԱՄՆ-ում սկսել է կիրառվել 1950-ականներին։ Պոլիեսթերը ներքնակի պատյանի համար օգտագործվել է Դյուպոն ընկերության կողմից, 1959 թվականին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Значение слова «матрас» в толковом словаре русского языка Ожегова С. И.». www.ozhegov.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 ГОСТ 20400—2013 Продукция мебельного производства. Термины и определения
  3. Семенов А. В. Этимологический словарь русского языка. Русский язык от А до Я. — Юнвес. — 704 с. — ISBN 5-88682-149-X, ISBN 978-5-88682-149-9
  4. «МАТРАС - Толковый словарь русского языка - С.И.Ожегов, Н.Ю.Шведова». ozhegov.info. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  5. Грамота.ру
  6. Словари.ру
  7. Матрац // [1]. — Санкт-Петербург: Норинт, 1998.
  8. Ефремова Т. Ф. Матрац // Новый словарь русского языка. Толково-словообразовательный. — Москва: Русский язык, 2000.
  9. Бейдер, 2011, էջ 29
  10. Бейдер, 2011, էջ 30
  11. Бейдер, 2011, էջ 30—31
  12. Бейдер, 2011, էջ 31

Գրականություն խմբագրել

  • Walter Bader Evolution of the mattress // Toxic Bedrooms: Your Guide to a Safe Night's Sleep. — Freedom Press, 2011.(անգլ.)
  • Матрац // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М., 1960. — Т. 1 (А—Н). — С. 340.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներքնակ» հոդվածին։