Ներքին Փշափ

գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում

Ներքին Փշափ ( վրացերեն՝ ქვემო ფშაფი), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 10 կմ հարավ։ Գտնվում է ծովի մակարդակից 70 մ բարձրության վրա։

Գյուղ
Ներքին Փշափ
վրաց.՝ ქვემო ფშაფი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ70 մ
Բնակչություն3396 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ
Ժամային գոտիUTC+3
Ներքին Փշափ (Աբխազիա)##
Ներքին Փշափ (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով Ներքին Փշափում բնակվում էր 2013 մարդ, հիմնականում վրացիներ և հայեր[1][2], իսկ 1989 թվականի տվյալներով, գյուղն ուներ 3396 բնակիչ[3], հիմնականում կրկին վրացիներ և հայեր[4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։

Հայերը եկել են շրջակայքի գյուղերից` 1930 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։