Ներսես Ներսիսյան (ռազմական գործիչ)

զինվորական

Ներսես Գևորգի Ներսիսյան, (հունիսի 5, 1963(1963-06-05), Մյասնիկյան, Բաղրամյանի շրջան - հոկտեմբերի 13, 2020(2020-10-13), Արցախ), ռազմական գործիչ, ազատամարտիկ, «Արծիվ 11» ջոկատի հրամանատար։

Ներսես Ներսիսյան
հունիսի 5, 1963(1963-06-05) - հոկտեմբերի 13, 2020(2020-10-13) (57 տարեկան)
ԾննդավայրՄյասնիկյան, Բաղրամյանի շրջան
Մահվան վայրԱրցախ
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումկապիտան
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
Պարգևներ«Մարտական գործողությունների մասնակից» մեդալ, 1992-1994 թվականներ , «Մայրական երախտագիտություն»  մեդալ, 1999 թվական մայիսի 8, ՀՀ Պաշտպանության Նախարարություն Վազգեն Սարգսյան մեդալի վկայական, 2003 թվական փետրվարի 7, Արիության մեդալ, Արիության մեդալ 2005 թվական, ԼՂՀ մեդալի վկայական 2007 թվական, Մարտական ծառայության մեդալՄարտական ծառայության մեդալ 2007 թվական մայիսի 4, ՀՀ Երկրապահ կամավորականների միություն մեդալի վկայական, Հայաստանի երկրապահ հուշամեդալ 2008 թվական սեպտեմբերի 20, 2016 թվական սեպտեմբերի 19, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մեդալ, 2017 թվական ապրիլի 28

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1963 թվականի հունիսի 5-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում։ Ավարտել է Մյասնիկյանի միջնակարգ դպրոցը։ 1981 թվականին ավարտել է պրոֆտեխուսումնարանի գինեգործության բաժինը։ 1982-1984 թվականներին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում (ԳԴՀ)։ 1985 թվականին աշխատել է վարորդ Բաղրամյանի ԱՏԾ-ում։ 1988 թվականից ակտիվ մասնակցել է Ղարաբաղի շարժմանը և անդամագրվել է Բաղրամյանի շրջանում կազմավորված «Բաղրամյան» ջոկատին։ 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտերին[1]։

1990 թվականին հունվարի 24-ից մասնակցել է Երասխի, Կոռնիձորի, Էդիլլուի, Բլութանի, Խրմնջուղի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1992 թվականի փետրվարի 1-ից մարտի 4-ը մասնակցել է Հադրութի պաշտպանական մարտերին։

1992 թվականի դեկտեմբերի 4-31-ը՝ Լաչինի, Ղոչազ պաշտպանական մարտերին։

1992 թվականին մասնակցել է Մարտակերտում Ղարաչինարիի և մի շարք այլ գյուղերի պաշտպանությանը։ Նույն թվականին Վազգեն Սարգսյանի հրամանով օրինականացվել են բոլոր կամավորական ջոկատները և որոնք հետագայում ազգային բանակի հիմք են հանդիսացել։ Ջոկատի հիման վրա կազմավորվել է 76 հոգուց բաղկացած վաշտ, որը հետո միացել է Ռուբիկ Եղոյանի գումարտակին[2]։

1993 թվականի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ը N50091 գումարտակում Բաղրամյանի 70 հոգանոց ջոկատի հրամանատարն է եղել և իր ջոկատի հետ միասին մասնակցել է Ֆիզուլիի, Հորադիզ (գյուղ)|Հորադիզի ազատագրական մարտերին։

1993 թվականին «Բաղրամյան» ջոկատի հիմքի վրա ստեղծվել է Բաղրամյան վաշտը, որի հրամանատար է նշանակվել Ներսես Ներսիսյանը։

1993 թվականին վաշտը մասնակցել է Ֆիզուլու շրջանի ազատագրմանը և պաշտպանությանը։

1993 թվականին «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման օրվանից Ներսեսը միացել է ԵԿՄ-ին և մնացել մինչև մահ։

1994 -1998 և 2009-2020 թվականներին եղել է Արմավիր՝ Բաղրամյանի տարածաշրջանի ԵԿՄ-ի (Երկրապահ Կամավորականների Միություն) նախագահ։

1994 թվականի հունվարի 4-ից ապրիլի 24-ը 5-րդ բրիգադայի կազմում 150 հոգուց բաղկացած ջոկատով մասնակցել է Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն, Մաղավուզ, Թալիշ գյուղերի, իսկ արդեն հունվարի 11-ին՝ Հակոբ-Կամարի ազատագրմանը։ Ապրիլի 24-ին Մատաղիսի համար մղվող մարտերի ժամանակ դիպուկահարի գնդակից, ուսի հատվածում՝ սրտից մի քանի սանտիմետր վերև, ստացել է ծանր վիրավորում։

1994 թվականին ստացել է կապիտանի սպայական կոչում։

2016 թվականին եղել է ՀՀ ԵԿՄ Վարչության անդամ։

2016 թվականին մասնակցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված Քառօրյա պատերազմին։

«Շենիկ» ՋՕԸ-ում եղել է Բաղրամյան տեղամասի պետ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերին կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար և մերժում է ստացել 57 տարեկան լինելու պատճառով։ Չի նահանջել և հավաքագրել է մոտ 93 կամավորական, ստեղծել «Արծիվ 11» ջոկատը, որն էլ հոկտեմբերի 2-ին իր հրամանատարությամբ մեկնել է առաջնագիծ՝ Եղնիկներ։ 10 օր կռվելուց հետո «Արծիվ 11» ջոկատի առաջ կարևոր մարտական առաջադրանք է դրվել հոկտեմբերի 12-ին՝ ութ անդամներով պետք է բարձրանային Արեգա սարը և պահեին լքված դիրքը։ Ամբողջ գիշեր ութ հոգով պահել են դիրքը, լույսը բացվելուն պես հակառակորդը սկսել է ռմբակոծել։ Կարճ ժամանակ անց արկի պայթյունից Ներսեսը ծանր վիրավորվել է, իսկ երկու երիտասարդ կամավորականները զոհվել են։ Ներսեսը մահացել է ճանապարհին շտապ օգնության մեքենայով բուժկետ տեղափոխելիս[3]։

Ներսես Ներսիսյանը ամուսնացած էր և ուներ 3 երեխա՝ 2 որդի և 1 դուստր, կինը՝ Արուսյակ Չոպիկյան, որդիներ՝ Սուրեն Ներսիսյան, Սեյրան Ներսիսյան և դուստրը՝ Գայանե Ներսիսյան։

Պարգևներ և անդամակցություն խմբագրել

  • Երկրապահ կամավորականների միություն, 1990 թվականից  ԵԿՄ անդամ, Բաղրամյան
  • Երկրապահ կամավորականների միություն, ՀՀ ԵԿՄ վարչության անդամ
  • Մասնակցել է ԵԿՄ 4-րդ համագումար,  1990 թվական, դեկտեմբեր
  • «Ծովակալ Հ. Ս. Իսակովի» մեդալ, Հայաստան 5-րդ բրիգադ մեդալ,
  • «Մարտական գործողությունների մասնակից» մեդալ, 1992-1994 թվականներ      
  • «Մայրական երախտագիտություն»  մեդալ, 1999 թվական մայիսի 8
  • ՀՀ Պաշտպանության Նախարարություն Վազգեն Սարգսյան մեդալի վկայական, 2003 թվական փետրվարի 7
  • «Արիության մեդալ» 2005 թվական
  • ԼՂՀ մեդալի վկայական 2007 թվական
  • Մարտական ծառայության մեդալ 2007 թվական մայիսի 4
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն մեդալի վկայական, Հայաստանի երկրապահ հուշամեդալ 2008 թվական սեպտեմբերի 20
  • ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ զինված ուժեր «20 տարի հոբելյանական մեդալի» վկայական 2012 թվական հունվարի 19
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն, 5-րդ բրիգադ «20 տարի հոբելյանական մեդալի» վկայական 1992-2012 թվականներ, 20 տարի , 2012 թվական նոյեմբերի 28        
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն, ԵԿՄ «20 տարի հոբելյանական մեդալի» վկայական 2013 մայիսի 7, 1993-2013 թվականներ
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն , երկրապահ կամավորականի վկայականը ներկայացնողը իրավունք ունի օգտվելու ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և երաշխիքներից 2014 թվական սեպտեմբերի 9
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն ԵԿՄ «25 տարի հոբելյանական մեդալի» վկայական, 2015 թվական մայիսի 23
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն «Եռասերունդ երկրապահ» մեդալի վկայական 2016 թվական սեպտեմբերի 19
  • Սպարապետ Վազգեն Սարգսյանի մեդալ, 2017 թվական ապրիլի 28
  • Մեդալ հայրենիքի պաշտպան, Երկրապահ կամավորականների միություն
  • ՀՀ Երկրապահ կամավորների միություն 5-րդ բրիգադ «25 տարի հոբելյանական մեդալի» վկայական
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն, շքանշանի վկայական

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատերազմական դրվագներ։ Ներսես Ներսիսյան | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ փետրվարի 2. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  2. Anews (2021 թ․ ապրիլի 8). «Ներսես Ներսիսյան. Իրական լեգենդը». anews (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  3. forrights. ««Պատերազմում ոչնչի մասին չես մտածում, չգիտես՝ ողջ կմնաս, կվիրավորվես, թե․․․կմեռնես» | Forrights.am». Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.

                                                                                

Արտաքին հղումներ խմբագրել