Ներսես Երիցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Հենրիկի Երիցյան (փետրվարի 23, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։
Ներսես Երիցյան | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբեր 21, 2010 | |||
Նախորդող | Վաչե Գաբրիելյան | ||
| |||
ապրիլ 21, 2008 - դեկտեմբեր 17, 2010 | |||
Նախորդող | պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար | ||
Հաջորդող | Տիգրան Դավթյան | ||
| |||
հունիսի, 2007 - ապրիլ 21, 2008 | |||
Նախորդող | Կարեն Ճշմարիտյան | ||
Հաջորդող | նախարարությունը վերանվանվել է, նույն ինքը որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | փետրվարի 23, 1971 (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Պարգևներ |
Կենսագրական տվյալներ
խմբագրելՆերսես Հենրիկի Երիցյանը ծնվել է 1971 թ. փետրվարի 23-ին, Երևանում։ 1988-93 թթ. սովորել և ավարտել է (գերազանցությամբ) Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողովրդական տնտեսության պլանավորման ֆակուլտետը՝ ստանալով մակրոտնտեսագետի որակավորում։
1993-95 թթ. եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի մակրոտնտեսության ամբիոնի ասպիրանտ (ասպիրանտուրան նույնպես ավարտել է գերազանցությամբ)։
1999 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1994-2003 թթ.՝ մասնագիտական ուսուցում տարբեր թեմաներով՝ հանրային, տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների շրջանակներում, որոնք կազմակերպվել են տարբեր երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1993-94 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի սոցիալական և առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ։
- 1994-95 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական։
- 1995-96 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ։
- 1996-2001 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
- 1998-2001 թթ.՝ դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում։ 2001-2003 թթ.՝ ԱՄՀ-ի հոլանդական խումբը, ներառյալ Հայաստանը, ներկայացնող գործադիր տնօրենի խորհրդական[1]։
- 2003 թվականից մինչև 2007 թ. հունիսի 8-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական և 2005 թվականից՝ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար։
- 2007 թ. հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար[2]։ (նախարարությունը վերանվանվել է)։
- 2008 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի կառավարիչ[3]։
- 2010 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող[4]։
- 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից[5]։
- 2010 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով[6]։
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Համահեղինակ է «Ժամանակակից բանկային գործը Հայաստանում» դասագրքի («Կենտրոնական բանկի գործառնությունները և դրամավարկային քաղաքականությունը» գլուխ)։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Պարգևներ
խմբագրելՆախորդող Վաչե Գաբրիելյան |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան 21 դեկտեմբերի 2010 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան 21 ապրիլի 2008 թ. - 17 դեկտեմբերի 2010 թ. |
Հաջորդող Տիգրան Դավթյան |
Նախորդող Կարեն Ճշմարիտյան |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյան հունիսի 2007 թ. - 21 ապրիլի 2008 թ. |
Հաջորդող նախարարությունը վերանվանվել է, նույն ինքը որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Ն. Երիցյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին
- ↑ «ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ն. Երիցյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Ն. Երիցյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին