Ներսեսյան վարժարան, երկսեռ երկրորդական վարժարան։ Հիմնվել է 1836 թվականին, Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում։ Ուներ չորս բաժին՝ կրթական պարտեզ (3-5 տարեկան), նախնական ընտելարան (5-7), միջին նախակրթարան (7-9), վերին բաժին (9-14)։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, թուրքերեն, բարոյագիտություն, ճարտասանություն, տրամաբանություն, իմաստասիրություն, կրոն, ազգային և տիեզերական պատմություն են։ 1856 թվականին կազմակերպվել է աշակերտական թատրոն, իսկ 1861 թվականին Գթության ընկերությունը՝ վարժարանի նյութական վիճակը կայունացնելու նպատակով։ Դասավանդել են Պ. Սիմոնյանը, Հ. Վարդանյանը, Հ. Եզեկյանը, Թ. Զորայանը (Չելեպի), Ռ. Պերպերյանը, Ա. Զաքյանը և ուրիշներ։ Սովորել են Ե. Աղաթոնը, Ռ. և Կ. Պերպերյանները, Գ. Պեզագյանը, Ե. Տեմիրճիպաշյանը և ուրիշներ։ Այժմ գիշերօթիկ է, ունի նախակրթարանի երեք և լրացուցիչ դասարաններ։

Ներսեսյան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1836
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 257