Նենսի Դրյուն և հին ժամացույցի գաղտնիքը

«Նենսի Դրյուն և հին ժամացույցի գաղտնիքը» (անգլ.՝ The Secret of the Old Clock), շարքի առաջին գիրքը աղջիկ դետեկտիվ Նենսի Դրյուի արկածների մասին է, որը գրվել է Քերոլայն Քին կեղծանվան տակ: Առաջին անգամ հրատարակվել է 1930 թվականի ապրիլի 28-ին, վերամշակվել և վերահրատարակվել է 1959 թվականին[1]։

Նենսի Դրյուն և հին ժամացույցի գաղտնիքը
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկա-պատանեկան գրականություն
Ձևվեպ
ՀեղինակCarolyn Keene?
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուտելուգու
ՆկարազարդողRussell H. Tandy?
Կազմի հեղինակRussell H. Tandy?
ՀրատարակչությունGrosset & Dunlap?
Հրատարակվել է1930
ՇարքNancy Drew Mystery Stories?
ՀաջորդThe Hidden Staircase
 The Secret of the Old Clock

2001 թվականին երեխաների համար նախատեսված ամենաշատ վաճառված կոշտ կազմով գրքերի ցանկում վեպը անգլերենով զբաղեցրել է 53-րդ տեղը(մոտ 2,7 միլիոն օրինակ)[2]։

Ստեղծագործության մոտիվներով 2005 թվականին ստեղծվել է «Նենսի Դրյու» շարքի քվեստ խաղ՝ «Նենսի Դրյու: Հին ժամացույցի գաղտնիքը»։

Սյուժե

խմբագրել

1930 թվականի տարբերակը

խմբագրել

16-ամյա Նենսի Դրյուն ցանկանում է օգնել Թյորներներին, ովքեր պայքարում են վերջերս մահացած Ջոսայա Քրոուլիի ազգականների դեմ: Նենսին գործի է անցնում իր ընկերուհի Հելեն Կորնինգի հետ, հատկապես որովհետև նրան դուր չեն գալիս սնոբները և նորահարուստները՝ ենթադրյալ ժառանգորդ Թոֆեմները: Հարցաքննելով Քրոուլիի ազգականներին և ընկերներին՝ Նենսին տարեց տիկնոջից իմանում է, որ Քրոուլիի կտակի բանալին պահվում է ընտանեկան ժամացույցի մեջ: Նենսին բարեգործական տոմսեր է վաճառում Թոֆեմներին՝ նրանց տուն մտնելու և ժամացույցի մասին հարցուփորձ անելու համար:

Այնուհետև Նենսին գալիս է Հելենի ամառային տուն՝ ուսումնասիրելու հարևանության Թոֆեմների տունը: Այստեղ նրանից առաջ են անցնում կողոպտիչները, որոնք կահույքը տարել էին ժամացույցի հետ միասին։ Նրան փակել են տանը, իսկ պահակին՝ գոմում։ Կողոպտիչները հարբում են ճամփեզրի հյուրանոցում և չեն նկատում, թե ինչպես է Նենսին գողանում իրենց ժամացույցը։ Նա թաքցնում է գողերի ոստիկանությունից և մասնակցում ոստիկանության և ավազակների միջև փոխհրաձգությանը։ Նենսիի գտածոն թույլ տվեց իրեն ստանալ Թոֆեմների փողերը և բաժանել այն անապահով հարազատների շրջանում:

1959 թվականի տարբերակը

խմբագրել

Վերափոխված տարբերակում Նենսին ներկայացված է որպես ավելի քիչ իմպուլսիվ, պակաս համառ, բայց ավելի հզոր և բարդ աղջիկ՝ հարուստ զգեստապահարանով և գեղեցիկ արտաքինով[3]։ Հելենը ավելի մեծ է, ըստ երևույթին, նրան 4-րդ գրքից հետո «դուրս հանելու» համար (սկզբնական տարբերակում նրա անհետացման բացատրություն չկար) և փոխարենը՝ ներկայացնելու Բեսին ու նրա զարմուհի Ջորջին: Ռասայական նախապաշարմունքները բացակայում են: Սյուժեի զարգացումը աշխույժ է, հագեցած, ավելի մանրամասն նկարագրված են Նենսին և նրա տունը:

Ջոզեֆ Քրոուլիի հարազատները մտահոգված են, որ իրենց նորահարուստ ազգականները՝ Թոֆեմները, նրան տեղավորել են իրենց տանը և թույլ չեն տալիս տեսնել որևէ մեկին, այդ թվում՝ Թյորներ և Հուվեր քույրերին։ Իոսիա Քրոուլիի մահից հետո նրա ունեցվածքը գնում է Թոֆեմներին՝ հակառակ իր կյանքի ընթացքում արտահայտած վերջին կամքին։ 18-ամյա Նենսի Դրյուն համաձայնում է օգնել Քրոուլի ընտանիքին։

Ի տարբերություն Չոր օրենքի ժամանակ ալկոհոլի օգտագործման հետ կապված սկզբնական տարբերակի, այստեղ Նենսին հետապնդում է կողոպտիչներին, որոնք կանգ են առել խորտկարանում: Կտակի ընթերցանության վերջին տեսարանը, որը Թոֆեմներին զրկում է ժառանգությունից, ցույց է տալիս արդար դասավորություն Քրոուլիի արժանի ընտանիքի նկատմամբ, այլ ոչ թե Նենսիի ցանկությունը նվաստացնել Թոֆեմների սնոբ ընտանիքին, ինչպես դա եղել է սկզբնական տարբերակում:

Իրավունքներ

խմբագրել

2033 թվականի հունվարի 1-ին գիրքը կստանա Կանադայի հանրության սեփականության կարգավիճակը, քանի որ նրա հեղինակ Հարիետ Ստետմայեր Ադամսը մահացել է 1982 թվականին։ Այնուամենայնիվ, Միլդրեդ Բենսոնի (մահացել է 2002 թվականին) և Նենսի Դրյուի հերոսուհու հեղինակած տեքստը մինչև 2053 թվականը չի հայտնվի Կանադայի հանրային տիրույթում (Canadian Copyright Act, Sections 6.1 & 6.2)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Leigh Lundin (2014-06-01). «Secrets of the Girl Sleuth». Արխիվացված է օրիգինալից 2019-07-10-ին. Վերցված է 2019-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Roback, Diane; Britton, Jason; Turvey, Debbie Hochman (2001-12-17). «All-Time Bestselling Children's Books». Publishers Weekly. www.publishersweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2019-09-17-ին. Վերցված է 2019-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «"The Secret of the Ageless Girl" (by Leigh Lundin)» (անգլերեն). SOMETHING IS GOING TO HAPPEN. 2014-05-28. Արխիվացված է օրիգինալից 2019-07-10-ին. Վերցված է 2019-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)