Նենսի Դրյու (անգլ.՝ Nancy Drew), դետեկտիվ պատմվածքների, համակարգչային խաղերի և ֆիլմների հորինված հերոսուհի։

Նենսի Դրյու
Հրատարակման պատմություն
ՀեղինակCarolyn Keene? և Stratemeyer Syndicate?
Դերակատար / ՁայնԲոնիտա Գրենվիլ, Pamela Sue Martin?, Janet Julian?, Tracy Ryan?, Մեգի Լոուսոն, Էմմա Ռոբերթս, Սոֆիա Լիլիս և Kennedy McMann?
Ներկայացրած էNancy Drew Mystery Stories?, Nancy Drew?, Nancy Drew?, Նենսի Դրյու, The Hardy Boys/Nancy Drew Mysteries?, Nancy Drew... Trouble Shooter?, Nancy Drew... Reporter? և Nancy Drew... Detective?
Անձնական տվյալներ
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս և հեռուստատեսային կերպար
Մազերի գույնtitian hair?
ԲնակավայրCanada–United States border?
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Զբաղմունքդետեկտիվ
Ծնողներհայր՝ Carson Drew?

Առաջին անգամ այս անունը հիշատակվել է 1930 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հերոսուհին հայտնի է ամբողջ աշխարհում հիմնականում համակարգչային խաղերի շնորհիվ։ Նենսի Դրյուի մասին պատմող բազմաթիվ գրքեր կան գրված տարբեր հեղինակների կողմից։

2007 թվականին նկարահանվել է Նենսի Դրյուի մասին ֆիլմ, որտեղ գլխավոր դերը խաղացել է Էմմա Ռոբերթսը։

Հերոսները խմբագրել

Գրքերում և համակարգչային խաղերում հանդիպող հերոսներն են՝

  • Նենսի Դրյու- տասնութամյա սիրողական դետեկտիվ, ով ապրում է Միացյալ Նահանգնեի Րիվեր Հայթս կոչվող վայրում։ Պաշտում է բացահայտել տարբեր գաղտնիքներ։ Ապագայում ուզում է դառնալ կամ գրող կամ թերթի խմբագիր։ Օժտված է գաղտնիքեր բացահայտելու հատուկ տաղանդով։
  • Քարսոն Դրյու- Նենսիի հայրը։ Փաստաբան է։
  • Նեդ Նիկերսոն- Նենսիի ընկերը։ Համակարգչային խաղերում նա հանդես է գալիս միայն հեռախոսի միջոցով։
  • Բեսս Մարվին- Նենսիի ամենամոտ ընկերուհին։
  • Ջորջի Ֆեյն- Բեսս Մարվինի զարմուհին և Նենսիի մոտիկ ընկերուհին։
  • Ջո Հարդի- Նենսիի և Նեդ Նիկերսոնի ընկերը։ Սիրում է բացահայտել գաղտնիքներ և հաճախ իր եղբոր Ֆրենքի հետ աշխատում է տարբեր հետախուզական կազմակերպություններում։
  • Ֆրենք Հարդի- Ջո Հարդիի եղբայրը և Նենսիի և Նեդ Նիկերսոնի ընկերը։ Բացահայտում է տարբեր գաղտնիքներ։
  • Հաննա Գրուին- Դրյու ընտանիքի մոտիկ ընկերը
  • Տոգո- Նենսիի շունը
  • Սանի Ջուն- առեղծվածային կերպար, որը հանդիպում է որոշ գրքերում և համակարգչային խաղերում
  • Քեյթ Դրյու- Նենսիի մայրը, ով մահացել է դժբախտ պատահարից։

Համակարգչային խաղերը խմբագրել

1998 թվականից ամերիկյան Հեր Ինտերակտիվ (Her Interactive) ընկերությունը արտադրում է հետախուզական ժանրի համակարգչային խաղեր, որտեղ գլխավոր հերուսուհին Նենսի Դրյուն է։ Խաղերում հանդիպում են նաև վերը նշված հերոսները, որոնք հիմնականում Նենսիի հետ շփվում են հեռախոսի միջոցով։

Խաղերի ցուցակը խմբագրել