Նեմուխինյան երաժիշտներ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Նեմուխինյան երաժիշտներ (ռուս.՝ Немухинские музыканты), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ` նկարված 1973 թվականին, որը ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսիոր Վադիմ Կուրչևսկու կողմից, ըստ Վենիամին Կավերինի միանուն հեքիաթի մոտիվների։

Նեմուխինյան երաժիշտներ
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Սյուժե

խմբագրել

Նեմուխին քաղաքում կար նկարչության և երաժշտության դպրոց, որտեղ սովորում էին տաղանդավոր աղջիկներ և տղաներ։ Այտեղ դասավանդում էր երաժշտության երիտասարդ ուսուցչուին՝ Վարվառա Անդրեևնան։ Մի անգամ նրա աշակերտուհի Տանյան և նրա ընկեր Պետյան տեսնում են, թե ինչպես են ուսուցչուհու պատուհանից ներս մտնում ամպի մի կապույտ կտոր, կանաչ անբաժան թութակները, սև բաճկոն, դեղին պաստառ, կարմիր կրակմարիչ։ Պարզվում է, որ Վարվառա Անդրեևնան լսում է գույների ձայնը, և դա նրա նվագախումբն է։ Որպեսզի ուսուցչուհին իր գունավոր նվագախմբի հետ կարողանա մասնակցի Ամանորյա երեկոյին, Պետկան ուղևորվում է Մաքուր օդի սիրահարների ավան և ամեն ինչ պատմում է դարբին Իվան Գիլդերբանտին։ Դարբինը կարողանւմ էր ստեղծել հրաշքներ և նվագախմբի համար գույնզգույն ձայներ է կռում։ Ամանորյա համերգին Նեմուխինի բնակիչները կարողանում են տեսնել և լսել գունավոր երաժշտություն, իսկ դարբինը Վարվառա Անդրեևնային ծաղկեփունջ է նվիրում, որն ինքն իր ձեռքով էր քաղել։

Հեղինակներ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Վադիմ Կուրչևվսկի
  • Սցենարի հեղինակ՝ Վենիամին Կավերին
  • Բեմադրող նկարիչներ՝ Թեոդոր Տեժիկ, Ի. Դոբրոնիցկայա
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Ժուկովսկի
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Մեերովիչ
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Մուլտիպլիկատորներ՝ Նատալյա Դաբիժա, Իոսիֆ Դոուկշա, Օլգա Պանոկինա, Վյաչեսլավ Շիլոբրեև
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են՝ Պավել Գուսև, Գալինա Ֆիլիպովա, Վլադիմիր Աբակումով, Պավել Լեսին, Սվետլանա Զնամենսկայա, Ալեքսանդր Գորբաչով, Լիլիանա Լյուտինսկայա, Սեմյոն Էտլիս, Մարինա Չեսնոկովա, Վլադիմիր Ալիսով` Ռոման Գուրովի գլխավորությամբ
  • Մոնտաժոր՝ Նադեժդա Տրեշչյովա
  • Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Մուլտֆիլմի տնօրեն՝ Նատան Բիտման
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Քննադատների արձագանք

խմբագրել
  Վ. Կուրչևսկու «Նեմուխինյան երաժիշտները» մուլտֆիլը (1973) ռեժիսորի ստեղծագործության և խորհրդային ծավալային մուլտիպլիկացիայի մեջ հատուկ դեր ունի։ Վ. Կավերինի անպաճույճ հեքիաթը, ընկնելով Կուրչևսկու ձեռքը, ինքնատիպ գործիք է դառնում ռեժիսորի համար` ծավալային գեղանկարչության, և հատկապես, գույնի, ամբողջական հորինվածք շարունակականության գործընթացում։ Ինքը, ռեժիսորն, արդյունքում ասել է, որ, հնարավոր է, առաջին մտահղացման մեջ սխալ կար. հնարավոր չէր էկրանին որոշակիացնել այն «գունային նվագախմբի երաժշտությունը», որի մասին պատմում էր Կավերինը։ Հանդիսատեսը որպես դրսից բերված չի ընկալում հեքիաթայինի` նրա կողմից էկրանավորումը։ Կադրի չափազանց արտասովոր գունային համադրությունը հաջողությամբ համակցվում է նաև արտասովոր տիկնիկների հետ։
- Ա. Պրոխորով, Խորհրդային մուլտիպլիկացիայի ռեժիսորներն ու նկարիչները[1]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Вадим Курчевский — Тексты — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել