Բոնիֆաչոյի նեղուց
Բոնիֆաչոյի նեղուց (ֆր.՝ Bouches de Bonifacio, իտալերեն՝ Bocche di Bonifacio), նեղուց Կորսիկա և Սարդինիա կղզիների միջև, Տիրենյան ծովը միացնում է Միջերկրական ծովին։ Երկարությունը շուրջ 19 կմ է, լայնությունը 12–16 կմ, խորությունը մինչև 69 մ։ Նավահանգիստը Բոնիֆաչոն է։
Բոնիֆաչոյի նեղուց | |
---|---|
ֆր.՝ Bouches de Bonifacio, իտալերեն՝ Bocche di Bonifacio | |
Սարդինիա կղզու Տեստի հրվանդանից պարզ եղանակին տեսանելի է Կորսիկա կղզին | |
Երկիր | Եվրոպա |
Բաժանում է | Ֆրանսիական Կորսիկա և իտալական Սարդինիա կղզիները |
Առավելագույն խորություն | 69 մ մ |
Երկարություն | 19 կմ |
Լայնություն | 12֊16 կմ |
![]() ![]() |
ԱնվանումԽմբագրել
Անվանումը ստացել է կորսիկական ափին գտնվող կաթոլիկական «սուրբ» Բոնիֆաչիոսի անունով կոչվող ամրոցից[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»