Նելսոն Շիրվանյան
Նելսոն Սերոբի Շիրվանյան (հուլիսի 25, 1944, Նոր Ջուղա, Իրան - հունվարի 12, 2018, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։
Նելսոն Շիրվանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1944 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Իրան |
Մահացել է | հունվարի 12, 2018 (73 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1970) |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՆելսոն Շիրվանյանը ծնվել է Իրանի Նոր Ջուղա քաղաքում։ 1946 թվականին ընտանիքը հայրենդարձել է և հաստատվել Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը, 1965 թվականին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը[1]։
Դեռևս խորհրդային իշխանության տարիներին կարողացել է նորովի մեկնաբանել խաչքարը՝ փոխելով դրա և՛ ծավալային ֆորման, և՛ զարդապատկերային համակարգը՝ ներմուծելով այդտեղ նոր տարրեր։ Շիրվանյանն առանձին աշխատանքներում հասել է նաև չորրորդ չափման գաղափարին (4D)[2]:
Ֆիլմեր
խմբագրելՈրպես դերասան նկարահանվել է «Այդ քաղցր բառը՝ ազատություն» (1972), «Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա» (1980) ֆիլմերում։