Նելլի Խաչատրյան (նոյեմբերի 25, 1935(1935-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1989)։

Նելլի Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1935(1935-11-25) (88 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանչուհի և գրականագետ

Կենսագրություն խմբագրել

Նելլի Խաչատրյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքում[1]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, որը ոսկե մեդալով ավարտել է 1955 թվականին։ 1960 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ 1961 թվականից դասախոսել է նույն ֆակուլտետում։

Բազմաթիվ մատենագիտական աշխատությունների հեղինակ է։ Հայկական ֆակուլտետների համար տպագրված ռուսաց լեզվի բուհական դասագրքի հեղինակ է։ Իր մասնակցությունն է ունեցել ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների միջազգային ասոցիացիայի կոնգրեսներին[2]։ Մեծ Բրիտանիայում դասավանդել է ռուսաց լեզու (1988 թվական)։ Թարգմանել է հայ դասականների և ժամանակակիցների ստեղծագործությունները, գրականագիտական և քննադատական աշխատությունները, որոնք տպագրվել են համամիութենական մամուլում[3]։

Թարգմանություններ հայերենից ռուսերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ИЗ ГЛУБИНЫ ДУШИ И СЕРДЦА Феномен Нелли Арташесовны Хачатурян». golosarmenii.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  2. ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
  3. ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արտաքին հղումներ խմբագրել