Նեդելյա Պետկովա (բուլղար․՝ Неделя Петкова Караиванова, օգոստոսի 13, 1826(1826-08-13)[1], Սոպոտ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա - հունվարի 1, 1894(1894-01-01)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի հեղափոխական և մանկավարժ, Բուլղարիայի և Մակեդոնիայի կրթության առաջամարտիկ։

Նեդելյա Պետկովա
բուլղար․՝ Неделя Петкова
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1826(1826-08-13)[1]
ԾննդավայրՍոպոտ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
Մահացել էհունվարի 1, 1894(1894-01-01)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մայրենի լեզուբուլղարերեն
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ
ԵրեխաներStanislava Karaivanova? և Q12290265?
Ստորագրություն
Signature of Nedelya Petkova.svg
Nedelya Petkova Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նեդելյա Պետկովա ծնվել է 1826 թվականի օգոստոսի 13-ին Սոպոտ քաղաքում։ 19 տարեկանում ամուսնացել է հեղափոխական Վասիլ Լևսկու ազգականի՝ առևտրական Պետկո Կարաիվանովի հետ, որն ավելի ուշ մահացել է խոլերայից։ Նայդեն Գերովի առաջարկությամբ դարձել է ուսուցիչ Սոֆիայի աղջիկների նորաբաց դպրոցում (1858-1861), որտեղ աշխատում էր Սավոյ Ֆիլարետովի հետ։ Հետագայում շարունակել է դասավանդել երեխաներին, աշխատել է որպես ուսուցիչ Սամոկովում (1862-1864), Կյուստենդիլում (1864-1865), Պրիլեպում (1865-1866), Օխրիդում (1868-1869), Վելեսում (1870-1871)։

Պրիլեպում 1865 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է ուսուցչուհի աղջիկների դպրոցում, իսկ դպրոցը տեղակայվել է եկեղեցու հարևանությամբ գտնվող առևտրական տանը։ Առաջին անգամ քաղաքում կազմակերպել է Սուրբ Կյուրեղ և Մեֆոդիայի օրվա տոնակատարությունը[2]։

Վելեսում միացել է տեղի հեղափոխական կոմիտեին։ Ռազլովի ապստամբության առաջնորդ Դիմիտար Բերովսկին հանձնարարել է Պետկովային և նրա դստերը, նաև ուսուցիչ Ստանիսլավա Կարայվանովային, ստեղծել ապագա ապստամբության դրոշը։ Պաստառը եղել է կարմիր, որի վրա պատկերված է եղել դեղին առյուծ։ Վահանակի վրա գրված են եղել «Македония» և «Станете да ви освободя» գրությունները։ Ապստամբությունից անմիջապես առաջ դրանք բացահայտվել են, բայց հաջողվել է ստեղծված դրոշը փոխանցել հեղափոխականներին, և հենց այդ դրոշի ներքո տեղի է ունեցել ընդվզումը։

Ապստամբության նախապատրաստմանն իր մասնակցությունը բացահայտելուց հետո արտաքսվել է քաղաքից, և Զոգրաֆի վանքի աջակցությամբ ուղարկվել է Սալոնիկի ուսուցչուհի աշխատելու[3]։ Հունաստանում մասնակցել է օսմաններից անկախության համար տեղի բնակչության պայքարին, ստեղծել է կանանց և բարեգործական ընկերություններ, օգնել է բուլղարացի աղջիկներին Ռուսաստան սովորելու համար, այդ պատճառով տեղափոխվել է Մոսկվա[4]։

Բուլղարիայի ազատագրումից հետո՝ 1878 թվականից, ապրել է Կուստենդիլում, իսկ 1879 թվականին՝ տեղափոխվել Սոֆիա։  1883 թվականին տեղափոխվել է Ռակիտովո՝ շարունակելով աշխատել որպես ուսուցիչ։

Մահացել է Սոֆիայում 1894 թվականի հունվարի 1-ին։

Անտարկտիկայի Լիվինգսթոն կղզում գտնվող Բաբա Նեդելյա հրվանդանը անվանակոչվել է Պետկովայի անունով[5]։

ԾանոթագրություններԽմբագրել