Նեբոյշա Պետրովիչ (սերբական կիրիլիցա՝ Небојша Петровић; հունիսի 14, 1960(1960-06-14), ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլային մարզիչ և նախկին խաղացող։

Նեբոյշա Պետրովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1960(1960-06-14) (63 տարեկան)
Ծննդավայր ՀՍՖՀ
Դիրք հարձակվող

Նրա մականունը Մարադոնա է՝ արգենտինացի հայտնի ֆուտբոլիստի հետ նմանության պատճառով[1]։

Ակումբային կարիերա խմբագրել

Անցնելով Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» երիտասարդական համակարգով՝ Պետրովիչը Հարավսլավիայի առաջին լիգայում նորամուտը նշել է «Ռիեկայի» կազմում 1979 թվականին։ «Կանթրիդայում» անցկացրած երեք մրցաշրջաններում նա ընդամենը 24 հանդիպում է անցկացրել առաջնությունում՝ ի վերջո 1982 թվականին Հարավսլավիայի երկրորդ լիգայից տեղափոխվելով «Ռադ» ակումբ։ 1985-1988 թվականներին Պետրովիչը երեք մրցաշրջան է անցկացրել Բելգրադի ՕՖԿ-ում։ Հետագայում նա միացել է «Պրոլետեր Զրենյանինին»՝ օգնելով թիմին բարձրանալու բարձր լիգա 1990 թվականին[2]։

Մարզչական կարիերա խմբագրել

Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան՝ Պետրովիչն աշխատել է բազմաթիվ ակումբների մարզիչ իր հայրենիքում և արտերկրում, այդ թվում՝ «Ռոդ» (երեք մրցաշրջան)[3][4], «Սիլեկս» (երկու մրցաշրջան)[5], «Պոբեդա»[6] և «Երևան» ֆուտբոլային ակումբներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ŽIVE LEGENDE PANČEVA: Nebojša Petrović Maradona – MAESTRO U KOPAČKAMA» (սերբերեն). zdravopancevo.rs. 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  2. «Tempo Almanah Yu Fudbal 89-90» (սերբերեն). yumpu.com. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  3. «Treneri s lastama» (սերբերեն). glas-javnosti.rs. 2000 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  4. «Rad pred Partizan: Cenimo ih, ali imaju mana» (սերբերեն). mondo.rs. 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  5. «Petrović takes over Sileks». macedonianfootball.com. 2012 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Петровиќ го замени Здравески» (մակեդոներեն). star.vest.com.mk. 2009 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել