Նարինե Օջախյան

հայ օպերային երգչուհի

Նարինե Օնիկի Օջախյան (մայիսի 26, 1981(1981-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (սոպրանո

Նարինե Օջախյան
Ծնվել էմայիսի 26, 1981(1981-05-26) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2003) և Երաժշտության թագավորական ակադեմիա (2005, 2006)

Կենսագրություն խմբագրել

Նարինե Օջախյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Մարիաննա Հարությունյանի դասարանը, այնուհետև ստացել է Ռաֆի Մանուկյանի անվան կրթաթոշակ[1] և ուսումը շարունակել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի երգեցողության (2005) և օպերային (2006) բաժիններում[2]։

1992 թվականին եղել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենակատար[3] և երգչախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում[4]։

Օպերային դերերգեր խմբագրել

Դերերգ Ստեղծագործություն Հեղինակ
Լյուչիա Գաետանո Դոնիցետի «Լյուչիա դի Լամերմուր»
Ռոզինա Ջոակինո Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»
Իոլանտա Պյոտր Չայկովսկի «Իոլանտա»
Նելլա Ջակոմո Պուչինի «Ջաննի Սկիկի»

Պարգևներ խմբագրել

  • "Golden Gate" («Ոսկե դուռ») միջազգային փառատոնի ոսկե մեդալ (1995 թվական, Սան Ֆրանցիսկո)
  • Հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (2000 թվական, Երևան)
  • Opera Rara Patric Schmid Bel Canto Prize
  • Սոլթի հիմնադրամի մրցանակ (Լոնդոն)
  • Լորան Զախարի ազգային վոկալ մրցույթի ֆինալիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «José Iturbi Music International Competition». www.joseiturbifoundation.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Narine Ojakhyan at newyorklyricopera.org». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Narine Ojakhyan-Ave Maria (Little Singers of Armenia)».
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005