Նարինե Եղիյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարինե Միշայի Եղիյան (դեկտեմբերի 16, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, սոպրանո։
Նարինե Եղիյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1981 (42 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելՆարինե Եղիյանը ծնվել է Երևանում, 1981 թվականի դեկտեմբերի 16-ին։ 2006 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Նելլի Փիրումովայի դասարանը, 2008 թվականին՝ ասպիրանտուրան, 2013 թվականին՝ Բեռլինի պետական օպերային թատրոնի միջազգային օպերային ստուդիան[1]։
Նարինե Եղիյանն արժանացել է «Ռիխարդ Վագներ» և «Լիզ Մուն» մշակույթի ու երաժշտության հիմնադրամների կրթաթոշակների։ Նա Վարպետության դասեր է առել Բ. Ֆասբենդերից, Դ. Պոլասկիից, Ռ. Թռեկելից և ուրիշ երաժիշտներից։ 2013 թվականից հանդիսանում է Բեռլինի պետական օպերային թատրոնի մեներգչուհի[2]։ Նրա դերերգերից են՝ Տեբալտ (Ջուզեպե Վերդիի Դոն Կառլոս (օպերա)|«Դոն Կարլոս»), Պամինա, Ցերլինա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ», «Դոն Ժուան»), Ամոր (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե»), Բարբարա (Գեորգ Ֆիլիպ Տելեմանի «Էմմա և Էգինհարդ»), Վոգլինդե (Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին»), Ջանետ (Գաետանո Դոնիցետտիի«Սիրո ըմպելիք»), Մարցելինա (Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆիդելիո»), Իոլանտա (Պյոտր Չայկովսկու «Իոլանտա») և այլն։
Համերգներ է ունեցել Բեռլինում, Փարիզում, Տերեցինում (Չեխիա), Իսպանիայում, մենահամերգներ է ունեցել Բեռլինի օպերային թատրոնում (2015)։ Նարինե Եղիյանը ելույթներ է ունեցել դիրիժորներ Ֆ. Մարկովիչի, Ա. Ռեբշտայնի, Հ. Գրիֆիտսի, Ռ. Յակոբսի, Բ. Բայլի և ուրիշների ղեկավարությամբ։ Նրա երկացանկում եղել են Ռ. Շտրաուսի աշխատություններից։
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ նախագահի մրցանակ (2007)
- Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցանակ (2006)
- «Հանս Գաբորի» մրցանակ (2006, Վիեննա)
- «Նոր ձայներ» (Հատուկ մրցանակ 2009, Գերմանիա)
- Պ. Դոմինգոյի «Օպերալիա» (2011, Մոսկվաա)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Programm (PDF; 192 kB)
- Hamburger Symphoniker – Kammerkonzert
- Porträt in der TAZ
- Mozart ist Balsam für die Stimme und Seele
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |