Նարեկ Ալավերդյան

հայ ֆուտբոլիստ

Նարեկ Մերուժանի Ալավերդյան (փետրվարի 19, 2002(2002-02-19)[1], Երևան, Հայաստան[1]), հայ ֆուտբոլիստ, Երևանի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի աջ կիսապաշտպան[2]։

Նարեկ Ալավերդյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 2002(2002-02-19)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան[1]
Հասակ 176 սանտիմետր
Դիրք աջ կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Նարեկ Ալավերդյանը ծնվել է Երևանում՝ 2002 թվականի փետրվարի 19-ին։

Ակումբային կարիերա խմբագրել

2018 թվականի հուլիսի 1-ից Նարեկ Ալավերդյանը միացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մինչև 18 տարեկանների թիմին։ 2019 թվականից խաղացել է «Արարատ-Արմենիա II» ակումբում[2], իսկ 2020 թվականի հուլիսի 26-ից տեղափոխվել է հիմնական կազմ՝ «Արարատ-Արմենիա»։ 2020 թվականի հունիսից միացել է Երևանի «Բանակի կենտրոնական մարզական ֆուտբոլային ակումբին» (ԲԿՄԱ), որտեղ էլ խաղում է հիմա[2][3]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նարեկ Ալավերդյանը խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի (մինչև 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21) հավաքականներում[2]։ Հայաստանի երիտասարդական հավաքականի (Մ21) կազմում նորամուտը կայացել է 2021 թվականի մարտի 26-ին, երբ խաղադաշտ է դուրս է եկել Հայաստան ( Մ-21)-Բելառուս (Մ-21) խաղում։ Հավաքականի կազմում խաղացել է 9 խաղ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Narek Alaverdyan on Transfermarkt
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Narek Alaverdyan - Player profile 23/24». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Հայաստանի Մ19 հավաքականի երկու ֆուտբոլիստ միացել է ԲԿՄԱ-ին - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ». www.ffa.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.