Նարդի խաղացողը (քանդակ, Երևան)

«Նարդի խաղացողը» քանդակ, գտնվում է Երևանում` Դրամատիկական թատրոնի շենքի մոտ, Մոսկովյան պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։

Նարդի խաղացողը

«Նարդի խաղացողը» քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Դրամատիկական թատրոնի շենքի մոտ
Քանդակագործ(ներ) Էդուարդ Շախիկյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ 2007, նոյեմբեր
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Պատմություն խմբագրել

Մտահղացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսինն էր։ Կուրսի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հանձնարարել է մտածել հետաքրքիր արձաններ ու կյանքի կոչել։ Ուսանողներից մեկն առաջարկել է ստեղծել նարդի խաղացողներին նվիրված քանդակ։ Գաղափարը կյանքի է կոչել քանդակագործ Էդուարդ Շախիկյանը[1]։

«Նարդի խաղացողը» արձանը բացվել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին Երևանի Գևորգ Քոչարի փողոցում, Դրամատիկական թատրոնի շենքի մոտ։ Մինչև բացվելը քանդակը ծածկված էր նարդու զառ հիշեցնող տուփով[2]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արձան՝ նարդի խաղացողներին
  2. «Արձանի բացումը. լուսանկարներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.