Մոսկովյան պուրակ (Երևան)
Երևանի զբոսայգի
Մոսկովյան պուրակ, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Ավետիք Իսահակյան, Կորյունի և Գևորգ Քոչարի փողոցների միջև։ Պուրակը, Կորյունի փողոցից ձգվելով Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի երկայնքով, տարածվում է մինչև «Առագաստ» սրճարան ու հանգստի գոտի[1]։
Պուրակի սկզբնամասում տեղադրված է «Ամրագրիր քո ապագան» քանդակը (քանդակագործ` Դավիթ Մինասյան, 2012), այստեղ է գտնվում նաև «Նարդի խաղացողը» քանդակը (քանդակագործ` Էդուարդ Շախիկյան, 2007)։