Նատալյա Միխայլովնա Սեմենիխինա (ռուս.՝ Ната́лья Миха́йловна Семени́хина, փետրվարի 16, 1970(1970-02-16), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի։ Առավել մեծ ճանաչման է արժանացել որպես Ռուսաստանի Առաջին ալիքի մի շարք հաղորդումների հեղինակ և հաղորդավար։

Նատալյա Սեմենիխինա
Ծնվել էփետրվարի 16, 1970(1970-02-16) (54 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԺուկովսկու անվան ազգային օդատիեզերական համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավարուհի

Կենսագրություն խմբագրել

Խարկովի ավիացիոն ինստիտուտի (մասնագիտությունը՝ ինժեներ-սիստեմոտեխնիկ)[1] և Խարկովի մշակույթի պետական ինստիտուտի շրջանավարտ է։

Հեռուստատեսությունում իր կարիերան սկսել է 1991 թվականի մայիսին հայրենի Խաբարովսկում՝ «ТОНИС» առաջին կոմերցիոն հեռուստաալիքում, որտեղ աշխատել է որպես հաղորդավար։ Եղել է ուկրաինական «SIMON» հեռուստաընկերության «Երեկոյան լուրերի» թողարկող խմբագիր և հաղորդավար։ Հետագայում աշխատել է «Լուրերի հեռուստատեսության գործակալությունում» (տեղեկատվական ընկերություն, որ ներկայացրել է Արևելյան Ուկրաինան ազգային հեռուստաեթերում) նախ որպես թղթակից, ապա հաղորդավար և ավագ խմբագիր։

1996 թվականին դարձել է «UA: Առաջին» ալիքի «Витражи» մշակութային-ժամանցային ծրագրի հեղինակ և հաղորդավար։

1997 թվականի սկզբին սկսել է աշխատել Ռուսաստանի «Առաջին ալիքի» տեղեկատվական հաղորդումների վարչությունում[2]։ 1997-2006 թվականներին եղել է թղթակից, կառավարական, ապա նախագահական միավորման հատուկ թղթակից[3] (աշխատել է Ռուսաստանի նախագահներ Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտին օրոք)[4]։ 2006-2007 թվականներին եղել է «Առաջին ալիքի» ուկրաինական բյուրոյի պետ Կիևում[5]։

Բազմիցս մասնակցել է Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հեռուստակամուրջների կազմակերպմանն ու անցկացմանը (2005 և 2007 թվականներին՝ որպես Ռուսաստանի բնակիչներից ստացվող զանգերի call-կենտրոնի մոդերատոր)[6], այդ թվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, իր ռեպորտաժներում լուսաբանել է Ուկրաինայում տեղի ունեցած Նարնջագույն հեղափոխությունը[7]։

2007 թվականից մինչև 2009 թվականը վարել է Առաջին ալիքի «Լուրերի» գիշերային թողարկումները[8]։

2009 թվականի մայիսից[9] մինչև 2014 թվականի մայիս եղել է «Ժողովրդական տնտեսություն» (ռուս.՝ «Народная экономика») բաժնի հեղինակ և հաղորդավար[10][11], որը եթեր է հեռարձակվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 15:00-ի լուրերի թողարկման հետ (2010 թվականի հոկտեմբերից՝ «Ուրիշ լուրերի» (ռուս.՝ «Другие новости») հետ։

2010 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի հուլիս Անտոն Պրիվոլնովի հետ վարել է եղել է Ռուսաստանի առաջին ալիքի «Контрольная закупка» (հայ.՝ «Ստուգողական գնում») հաղորդումը[12]։ Նոր հաղորդավարի գալուց հետո փոխվել է ծրագրի կառուցվածքը։ Ավելացվել են հեռուստադիտողի հետ հետադարձ կապի բաժիններ՝ «Горячие вопросы и ответы», «Ստուգողական գնումն զգուշացնում է» (ռուս.՝ «Контрольная закупка предупреждает») և սպառողների իրավունքների նվիրված բաժին հաղորդավարուհու իրավաբանական մեկնաբանություններով։

2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի փետրվար ներկայացրել է տնտեսագիտական բաժինը «Երեկոյան լուրերի» որոշ թողարկումներում[13]։

Աշխատում է «Երեկոյան լուրեր» և «Ժամանակ» տեղեկատվական հաղորդումներում, պատրաստում է տնտեսագիտական թեմաներին նվիրված սյուժեներ, կարդում է տեքստ կադրից դուրս[14]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Ալեքսեյ Սոկոլովսկու հետ, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Наталья Семенихина: "Мы можем гордиться нашим сливочным маслом!"». eg.ru. 2012 թ․ ապրիլի 3.
  2. «НЕСЕНТИМЕНТАЛЬНАЯ НАТАЛЬЯ». Теленеделя. 2011 թ․ օգոստոսի 16.
  3. «Екатерина Андреева ищет спасения в сельской церкви». Собеседник. 2010 թ․ մայիսի 25.
  4. «Президент Путин встретился в Сочи со своим белорусским коллегой Александром Лукашенко». Первый канал. 2005 թ․ ապրիլի 4.
  5. «Монахи бьют тревогу. Разрушается знаменитая Киево-Печерская Лавра на Украине». Первый канал. 2007 թ․ մարտի 7.
  6. «Путин на линии. Стенограмма ответов президента России на вопросы граждан». Lenta.ru. 2005 թ․ սեպտեմբերի 27.
  7. «Украинская оппозиция идет на прямое нарушение Конституции». Первый канал. 2004 թ․ նոյեմբերի 23.
  8. «Кто и как читает новости на нашем ТВ?». Комсомольская правда. 2008 թ․ ապրիլի 17.
  9. «14 мая, «Новости» («Первый канал»)». tvcenter.ru. 2009 թ․ մայիսի 14.
  10. «Наталья Семенихина: "Волшебное колечко возвращается ко мне даже от грабителей!"». starfever.ru. 2014 թ․ ապրիլի 27.
  11. «"Народная экономика" о том, в каком виде лучше взять деньги в туристическую поездку». Первый канал. 2013 թ․ հունիսի 27.
  12. «"Контрольная закупка" заиграет новыми красками». Телескоп. 2010 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  13. «По ту сторону «Времени»». Комсомольская правда. 2014 թ․ նոյեմբերի 1.
  14. «Телехранитель. 10 лет программе «Контрольная закупка»». Эхо Москвы. 2016 թ․ նոյեմբերի 13.

Արտաքին հղումներ խմբագրել