Նատալյա Պոնսե դե Լեոն (իսպ.՝ Natalia Ponce de León,օգոստոսի 8, 1980(1980-08-08), Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի կին Բոգոտայից։ Նա հանցագործության զոհ Է դարձել, բայց ողջ է մնացել և հաջողությամբ պայքարել է իր երկրում թթվով հարձակում գործադրողների դեմ օրենքի համար։ 2016 թվականին ընդգրկվել է BBC-ի 100 կանանց ցուցակում[1]։ Նա Բոգոտայի Գրանկոլոմբիանոյի պոլիտեխնիկական համալսարանում ունի կինոգիտության բակալավրի աստիճան։

Նատալյա Պոնսե դե Լեոն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1980(1980-08-08) (43 տարեկան)
ԾննդավայրԲոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
ԿրթությունInstitución Universitaria Politécnico Grancolombiano?
Մասնագիտությունգործարար
Պարգևներ և
մրցանակներ
 Natalia Ponce de León Վիքիպահեստում
Նատալյա Պոնսե դե Լեոն Իսրայելում ՄԱՇԱՎ կին առաջնորդների 30-րդ միջազգային համաժողովին, մայիս, 2018թվական։

Հարձակում խմբագրել

Բոգոտայում ծնված Պոնսե դե Լեոնը վերադարձել է հայրենիք՝ որոշ ժամանակ ապրելով Լոնդոնում, որտեղ նա անգլերեն է սովորել և ռեստորանում մատուցողուհի է աշխատել։ Նա սկսել է աշխատել մոր հետ՝ արտադրելով դպրոցական համազգեստ։ Պոնսե դե Լեոնին անսպասելիորեն հարձակման է ենթարկել Ջոնաթան Վեգան[2], որը 2014 թվականի մարտի 27-ին մեկ լիտր ծծմբական թթու է ցողել նրա դեմքին և մարմնին[3], երբ նա այցելել է իր մորը Սանտա Բարբարայում[4]։ Վեգան՝ նախկին հարևանը, ըստ լուրերի, «տարված էր» Պոնսե դե Լեոնով և սպառնացել է նրան սպանել այն բանից հետո, երբ աղջիկը մերժել է նրա հետ հարաբերություններ սկսելու առաջարկը[3]։ Նրա մարմնի 24%-ը խիստ այրվել է հարձակման արդյունքում[5]։ Այս հարձակումից ի վեր Պոնսե դե Լեոնը դեմքի և մարմնի 37 վերականգնողական վիրահատություն է տարել[6]։

Հանրային հնչեղություն և նոր օրենք խմբագրել

Նրա դեպքը եզակի չէր։ Այս հարձակումից երեք տարի առաջ հայտնի է դարձել, որ Կոլումբիան ունի աշխարհում մեկ շնչի հաշվով թթվային հարձակումների ամենաբարձր ցուցանիշներից մեկը[7]։ Այնուամենայնիվ, քանի դեռ դեպքից մի քանի ամիս անց չէր սկսվել Պոնսե դե Լեոնի արշավը, երկրում նման հանցագործությունների դեմ գործուն օրենք գոյություն չուներ։ Նրա անունը կրող նոր օրենքը սահմանում է թթու ցողելը որպես կոնկրետ հանցագործություն և բարձրացնում է առավելագույն պատիժը այն կատարողների համար մինչև 50 տարվա ազատազրկում[6]։ Օրենքը նաև նպատակ ուներ զոհերին տրամադրել ավելի լավ պետական բժշկական օգնություն, ներառյալ վերականգնողական վիրաբուժությունը և հոգեբանական թերապիան։ Պոնսե դե Լեոն հույս է հայտնել, որ նոր օրենքը զսպող գործոն կհանդիսանա ապագա հարձակումների դեմ[6]։

Լուսաբանում ԶԼՄ-ներում խմբագրել

Պոնսե դե Լեոն իր քարոզարշավի ընթացքում համարձակորեն հանդես է եկել պաշտպանիչ դիմակով։ Այնուամենայնիվ, նա որոշել է ցույց տալ իր դեմքը, երբ «Նատալյա Պոնսե դե Լեոնի վերածնունդը» (իսպ.՝ El renacimiento de Natalia Ponce de León) գիրքը, որը պատմում է նրա պատմությունը, հրատարակվել է 2015 թվականի ապրիլին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC News (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  2. Tiempo, Casa Editorial El. «Avanza el juicio contra Jonathan Vega, el agresor de Natalia Ponce - Bogotá - El Tiempo». El Tiempo (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  3. 3,0 3,1 «aljazeera.com retrieved 8th Dec 2016». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  4. Charner, Flora. (2015). Survivors of acid attacks in Colombia fight for justice. america.aljazeera.com. Retrieved from: http://america.aljazeera.com/articles/2015/4/11/survivors-of-acid-attacks-in-Colombia-fight-for-justice.html Արխիվացված 2017-02-14 Wayback Machine
  5. Colombia: Man accused of high profile acid attack arrested. (2014). BBC News. Retrieved from: https://www.bbc.com/news/world-latin-america-26906638 Արխիվացված 2020-11-02 Wayback Machine
  6. 6,0 6,1 6,2 «Daily Record». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  7. «Colombia, líder vergonzoso en ataques con ácido». www.fucsia.co. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Tiempo, Casa Editorial El. «El renacimiento de Natalia Ponce de León - Justicia - El Tiempo». El Tiempo (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Պոնսե դե Լեոն» հոդվածին։