Նատալյա Պոգոնինա

ռուս շախմատիստուհի

Նատալյա Անդրեևնա Պոգոնինա ռուս.՝ Ната́лья Андре́евна Пого́нина, մարտի 9, 1985(1985-03-09), Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, ռուս շախմատիստուհի է, կանանց գրոսմայստերի (WGM), 2015 թվականի շախմատի կանանց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Ռուսաստանի կանանց կրկնակի չեմպիոն (2012 և 2018 թվականներ), Ռուսաստանի հավաքականի անդամ, 2012 և 2014 թվականների կանանց շախմատի օլիմպիադաների ոսկե մեդալակիր, 2011 թվականի կանանց Եվրոպայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր։

Նատալյա Պոգոնինա
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 9, 1985(1985-03-09) (39 տարեկան)
ԾննդավայրՎլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումկանանց գրոսմայստեր[1], կանանց միջազգային վարպետ և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ
Ներկայիս վարկանիշ2402
ՖԻԴԵ համար4147855
365chessNatalija_Pogonina
Chesstempo համար165828
ICCF համար165828
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
pogonina.com
 Natalia Pogonina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Պոգոնինան ծնվել է 1985 թվականին։ Նրան պապը 5 տարեկանում ծանոթացրել է շախմատին։ 1993 թվականից՝ դպրոցի շաշկի մրցաշարում հաղթելուց հետո, նա սկսել է զբաղվել շախմատով[3]։

Նա առաջին անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել 1998 թվականին, երբ հաղթել է Ռուսաստանի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում։ Նատալյա Պոգոնինան երկու ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունում՝ 2000 թվականին մինչև 16 տարեկան աղջիկների և 2003 թվականին՝ մինչև 18 տարեկանների կատեգորիայում։ 2004 թվականին նրան շնորհվել է կանանց գրոսմայստերի կոչում։

Նրա մյուս հաղթանակներից են՝ 2005 թվականին Բիկովայի հուշամրցաշարը[4], 2007 թվականին Ռուդենկոյի հուշամրցաշարը։ 2008 թվականին կանանց շախմատի աշխարհի համալսարանական առաջնությունում նա կիսել է առաջին տեղը[5][6][7]։

2008 թվականին Պեկինում կայացած առաջին Համաշխարհային մտավոր մարզական խաղերում նա նվաճել է ոսկե մեդալ՝ թիմային կայծակնային և բրոնզե մեդալ՝ թիմային արագ շախմատում։ Նույն թվականին Դրեզդենում կայացած Շախմատային օլիմպիադայում նա 5-րդ խաղատախտակի վրա 7 հնարավորից վաստակել է 6 միավոր։ 2009 թվականիՆ Մոսկվայի բաց առաջնությունում Նատալյա Պոգոնինան 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։ Նույն թվականի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում (թայ-բրեյքում) նա զբաղեցրել է երրորդ տեղը։

2011 թվականին Պոգոնինան ոսկե մեդալներ է նվաճել կանանց Եվրոպայի ակումբային գավաթում, շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում[8][9]։ Նույն թվականին արծաթ է նվաճել Կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։ 2012 թվականի օգոստոսին դարձել է Ռուսաստանի կանանց շախմատի չեմպիոն[10]։

Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում որպես պահեստային խաղացող ութ պարտիա է խաղացել 2012 թվականի Շախմատի օլիմպիադայում և նվաճել ոսկի մեդալ։ Եվս մեկ ոսկի մեդալ է նվաճել այդ օլիմպիադայից՝ 5-րդ խաղատախտակի վրա անհատական լավագույն արդյունքի համար։

2014 թվականին նա Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում նվաճել է ևս մեկ ոսկե մեդալ՝ Թրոմսյոյում տեղի ունեցած 41-րդ շախմատային օլիմպիադայում։

2015 թվականի կանանց աշխարհի առաջնության եզրափակչում նա տանուլ է տվել ուկրաինուհի Մարիա Մուզիչուկին։

Այլ գործունեություն խմբագրել

2009 թվականից Նատալյա Պոգոնինան Chess.com կայքի սյնունակագիր է[11], նաև զբաղվում է շախմատային բլոգերի գործունեությամբ[12][13], եղել է շախմատային իրադարձությունների հաղորդավար և մեկնաբան մի շարք շախմատային կայքերում, հատկապես՝ ChessGames.com և Chessdom.com կայքերում[14].[15]։

2009 թվականին հայտարարել է, որ ինքը և Պյոտր Ժդանովը կթողարկեն «Շախմատային Կամա Սուտրա» գիրքը։ Գիրքը մինչ օրս չի հրատարակվել, սակայն միջազգային լրատվամիջոցների կողմից մեծ ուշադրության է արժանացել[16][17][18][19][20][21][22]։

Անձնական կյանք խմբագրել

Նատալյա Պոգոնինան սովորել է Սարատովի պետական իրավաբանական ակադեմիայում, սիրում է երաժշտություն, լուսանկարչություն, ճանապարհորդություն, սպորտ, գրականություն և պոեզիա։ Նրա մասնակցային անունը առցանց շախմատային ակումբում «Բագիրա» է։

2009 թվականի հունիսի 5-ին նա ամուսնացել է տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետ Պյոտր Ժդանովի հետ, նույն թվականին ծնվել է նրանց որդին՝ Նիկոլայը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 OlimpBase
  3. «Биография». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Natalija Pogonina wins Bykova Memorial in Vladimir | Chess News». Chessbase.com. 2006 թ․ հունվարի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Федерация Шахмат Санкт-Петербурга». Totalchess.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Zhu Chen wins North Urals Cup 2007». ChessBase GmbH. 2007 թ․ հուլիսի 31. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  7. «X C.to Mondiale Universitario femminile» (italian). Federazione Schacchistica Italiana. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Olympiad Dresden 2008 Women». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «Фан сайт — Открытый Московский Шахматный Чемпионат» (Russian). Moscowchessopen.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Наталья Погонина стала чемпионкой России» (Russian). Russiachess.org. 2014 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Member: Natalia_Pogonina». Chess.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Шахматная Камасутра, шахматы - Блог на». Sports.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Natalia Pogonina : About me». Redhotpawn.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Chess Games Database & Community». Chessgames.com. 2014 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «WGM Natalia Pogonina joins the Chessdom commentators team | Chessdom». Games.chessdom.com. 2009 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  16. http://nypost.newspaperdirect.com/epaper/showlink.aspx?bookmarkid=PCGYEBBMWNK1&preview=article&linkid=aec17805-9982-4307-9b15-211ea11a4f69&pdaffid=4IkI%2bYxt0FFWE3Y5UxDvLg%3d%3d
  17. ZEIT ONLINE GmbH, Hamburg, Germany (2010 թ․ մարտի 18). «Brettspiel: Schach | ZEIT ONLINE». Die Zeit. Zeit.de. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. «The Best Chess Players of Every Age». 2010 թ․ հունիսի 23.
  19. McClain, Dylan Loeb (2010 թ․ հունվարի 24). «Movie and Book Explore Link Between Board and Bedroom». The New York Times.
  20. «Times Store». Timesplus.co.uk. 2014 թ․ հունվարի 13. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. «Chess». The Scotsman. 2009 թ․ հունիսի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  22. ЗАО ИД «Комсомольская правда» (2009 թ․ հուլիս). «В Саратове гроссмейстер Наталья Погонина пишет "Шахматную Камасутру"». Kp.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Պոգոնինա» հոդվածին։