Նատալյա Ալեքսանդրովնա Գլան (ի ծնե՝ Ռժեպիշևսկայա, ռուս.՝ Ната́лия Алекса́ндровна Глан, հունվարի 4 (17), 1904 կամ 1904[1], Խարկով, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1966(1966-09-12) կամ 1966[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային խորեոգրաֆ, պարուհի, դերասանուհի։ Որպես խորեոգրաֆ 1920-ական թվականներին ստեղծել է էստրադային նոր պար, որում միավորել է շարժումների գրոտեսկային պատկերը կենցաղային ժեստերի հետ։ Աշխատել է իր ժամանակի խոշորագույն թատերական ռեժիսորների հետ, ինչպես Ալեքսանդր Թաիրովը, Վսևոլոդ Մեյերխոլդը, Բորիս Պոկրովսկին։

Նատալյա Գլան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4 (17), 1904 կամ 1904[1]
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1966(1966-09-12) կամ 1966[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և պարուսույց
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Ռժեպիշևսկի

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Ռժեպիշևսկայան ծնվել է 1904 թվականի հունվարի 4-ին (17) Խարկովում[2], հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Ռժեպիշևսկու ընտանիքում[3]։ Զբաղվել է բազմաթիվ պարային ստուդիաներում, այդ թվում Լև Լուկինի ստուդիայում։ Որպես խորեոգրաֆ Նատալյա Գլանի առաջնելույթը կայացել է 1924 թվականին Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությամբ պարային ելույթների համերգային ծրագրով Մոսկվայի Կամերային թատրոնի բեմում։ Իր առաջին բեմադրության մեջ Գլանն օգտագործել է պլաստիկ պարի և էքսցենտրիզմի միջոցները։ Այդ պարերից մի քանիսը հետագայում տեղափոխվել են էստրադա[2]։

Ընդունելով Նիկոլայ Ֆորեգարի ոճաբանությունը՝ Բեմական արվեստի տեխնիկումի խորեոգրաֆիկ բաժանմունքում կայացած Յուրի Միլյուտինի երաժշտությամբ «Իվան Մալյար և չորս պճնամոլներ» պարային ներկայացման մեջ Նատալյա Գլանը որոշ պարային սատիրիկ, պամֆլետային տեսարաններում ներառել է ժամանակակից փողոցի տեսակներ՝ առևտրականներ, ոստիկաններ, անապաստաններ[2]։

Նատալյա Գլանը բեմադրել է պարեր Ալեքսանդր Թաիրովի «Ցերեկ և գիշեր» (1926), «Սերը ծփիների տակ» (1926) ներկայացումների համար և ստեղծել է Վլադիմիր Մայակովսկու պիեսի հիման վրա Վսևոլոդ Մեյերխոլդի «Փայտոջիլ» ներկայացման պլաստիկան (1929)։ 1930-ական թվականների սկզբին աշխատել է Մոսկվայի և Լենինգրադի մյուզիք հոլերում։ Գլանը բեմադրել է պարեր «Ինչպես 14-րդ դիվիզան գնաց դրախտ», «Կրկեսի գմբեթի տակ» և այլ ներկայացումների համար[2]։

Գլանի պարերին, ինչպես նշել է Նատալյա Շերեմետևսկայան, հատուկ են «շարժումների սուր գրոտեսկային պատկերը կենցաղային ժեստերի համադրությամբ»։ Նա «ժխտել է պարային տեխնիկան որպես ինքնանպատակ՝ ձգտելով ենթարկել այն բեմական պատկերավորությանը»[2]։

1926 թվականին Նատալյա Գլանը գլխավոր դեր է խաղացել իր ամուսին Բորիս Բառնետի առաջին և Ֆյոդոր Օցեպի «Միսս Մենդ» ֆիլմում[3]։

Ինչպես և իր քույրը՝ Գալինա Շախովսկայան, Նատալյա Գլանը մտերիմ է եղել Լյուբով Օռլովայի հետ[3]։

  Կյանքի վերջին տարիներին եղել է օպերային ռժիսոր Բորիս Պոկրովսկու օգնականը Մեծ թատրոնում։ Նրա մահը Պոկրովսկու համար մեծ կորուստ է եղել.

Իմ բախտը բերել է Մեծ թատրոնում աշխատել Նատալյա Ալեքսանդրովնա Գլանի հետ, որը օժտված է բացառիկ շնորհով և հոգու ու մասնագիտական հիասքանչ համակցությամբ՝ որպես ռեժիսորի օգնական։ Նա լիակատար վստահում էր բեմադրիչին և հարյուր տոկոսով «յուրացնում էր» նրա գաղափարները։ Դա ծառայություն չէր, դա սպասավորում էր[4]։

 

Մահացել է 1966 թվականի սեպտեմբերի 12-ին Մոսկվայում։ Աճյունասափորը թաղվել է Նոր Դոնյան գերեզմանատանը[5]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Ալեքսանդր Իվանովսկի Ռժեպիշևսկի (1879—1930), ռուս և խորհրդային ճարտարապետ[3]։
  • Քույրը՝ Գալինա Ալեքսանդրովնա Շախովսկայա (ի ծնե՝ Ռժեպիշևսկայա, 1908—1995), խորհրդային պարուհի, բալետմեյստեր[3]։
  • Ամուսին (ամուսնալուծված)՝ Բորիս Բառնետ (1902—1965), խորհրդային կինոռեժիսոր և դերասան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Шереметьевская Н. Е. «Глан (Ржепишевская) Наталия Александровна». Энциклопедия циркового и эстрадного искусства. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кушниров Марк. Светлый путь, или Чарли и Спенсер. — М.: Терра — Книжный клуб, Олимп, 1998. — 320 с. — (Кумиры). — ISBN 5-7390-0572-8, 5-300-01884-8
  4. Покровский Б. А. Ступени профессии. — М.: Всероссийское театральное общество, 1984. — С. 85—87.
  5. «Фотография могилы Наталии Глан на Донском кладбище». «Где дремлют мёртвые…». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Ли (Черепнин А.). Глядя, как танцуют. Итоги и виды // Зрелища. — 1924. — № 89. — С. 10.
  • Шереметьевская Н. Танец на эстраде. — М.: Искусство, 1985. — С. 116—121.

Արտաքին հղումներ խմբագրել