Նատալյա Բարանովսկայա

ուկրաինացի պատմաբան

Նատալիա Պետրովնա Բարանովսկայա (ուկրաիներեն՝ Наталія Петрівна Барановська, հուլիսի 15, 1948(1948-07-15), Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան, Ուկրաինայի նորագույն պատմության հետազոտող, պատմական գիտությունների դոկտոր[1]։

Նատալյա Բարանովսկայա
Ծնվել էհուլիսի 15, 1948(1948-07-15) (75 տարեկան)
ԾննդավայրՄախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի պատմական ֆակուլտետ (1973)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2006)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՈւկրաինայի ԳԱ Ուկրաինայի պատմություն ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Բարանովսկայան ծնվել է 1948 թվականի հուլիսի 15-ին, Մախաչկալա քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Կիևի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1967-1975 թվականներին աշխատել է լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, 1975-1984 թվականներին՝ գիտաշխատող, 1984 թվականից՝ Ուկրաինայի զարգացած սոցիալիզմի և ժամանակակից պատմության ամբիոնի ավագ գիտաշխատող, 2002 թվականից՝ Ուկրաինայի ԳԱ Ուկրաինայի պատմության ինստիտուտի նորագույն պատմության և քաղաքականության ամբիոնի ավագ գիտաշխատող[2][3]։

1982 թվականին պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պաննիբուդլասկաի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Ուկրաինական մամուլի դերը ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, 1966-1975 թվականներ» թեմայով։ 2006 թվականին պատմական գիտությունների դոկտոր Գերոգի Կասյանովի ղեկավարությամբ նա պաշտպանեց դոկտորական դիսերտացիա՝ «Չեռնոբիլը Ուկրաինայի նորագույն պատմության մեջ. իշխանություն և հասարակություն» թեմայով։

Գիտական գործունեություն խմբագրել

Նա ուսումնասիրել է Ուկրաինայի սոցիալ-քաղաքական և տնտեսական վիճակը, նրա տեղը Հայրենական մեծ պատերազմից հետո ազգային տնտեսության ինտեգրման գործընթացներում, Չեռնոբիլի աղետը Ուկրաինայի ճակատագրում։ Նա համարվում է հավաքածուների գլխավոր կազմողը։

  • «Чорнобиль: проблеми здоров’я населення: Збірка документів і матеріалів» (Київ, 1995)
  • «Чорнобильська трагедія: Збірка документів і матеріалів» (Київ, 1996)[4]

Հիմնական աշխատություններ

  • Життєвий простір України: політичний та гуманітарний виміри (1991—2010 роки). — Київ, 2012 (համահեղինակ)
  • Чорнобильська трагедія. Нариси з історії. — Київ, 2011
  • Національна академія наук України 1918—2008. До 90-річчя від дня заснування. — Київ, 2008 (համահեղինակ)
  • Державотворчий процес в Україні 1991—2006. — Київ, 2007 (համահեղինակ)
  • Нарис історії України ХХ століття. — Київ, 2005 (համահեղինակ)
  • Чорнобильська катастрофа: під іншим кутом зору. — Київ, 2004 (համահեղինակ)
  • Чорнобильська катастрофа в публікаціях. — Київ, 2004
  • Україна: Утвердження незалежної держави (1991—2001). — Київ., 2001 (համահեղինակ)
  • Соціальні та економічні наслідки Чорнобильської катастрофи. — Київ, 2001[5]
  • Об'єкт «Укриття»: Проблеми, події, люди. — Київ, 2000[6]
  • Україна — Чорнобиль — світ: чорнобильська проблема у міжнародному вимірі 1986—1999 рр. — Київ, 1999
  • Печать Советской Украины — пропагандист дружбы народов СССР. — Київ, 1983

Պարգևներ խմբագրել

Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Ն. Ի. Կոստոմարովի անվան մրցանակի դափնեկիր է (2002), պարգևատրվել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների և Չեռնոբիլի աղետի հետևանքներից բնակչության պաշտպանության նախարարության պատվավոր կրծքանշանով (2006)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Science and science of science (ուկրաիներեն). Akademii͡a nauk Ukrainy. 2005.
  2. Ukrainy (Kiev), Institut Istorii (1998). Vcheni Instytutu istoriï Ukraïny: biobibliohrafichnyĭ dovidnyk (ուկրաիներեն). Instutyt istoriï Ukraïny NAN Ukraïny.
  3. Украïни (Ukraine), Iнститут iсторiï (2006). Институт исторiї України НАН України: 1936-2006 (ուկրաիներեն). Інститут історії України.
  4. «Электронный каталог - Барановська, Наталія Петрівна - Чорнобильська трагедія- ABSOPAC Unicode». catalog.odnb.odessa.ua. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.(չաշխատող հղում)
  5. Барановская, Наталья Петровна; України), Інститут історії України (Національна академія наук (2001). Соціальні та економічні наслідки чорнобильської катастрофи (ուկրաիներեն). Інститут історії України НАНУ.
  6. «Барановська, Наталія Петрівна - Об'єкт "укриття": проблеми, події, люди - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Яблоневый цвет и ветка полыни: Чернобыль в жизни и творчестве историка Натальи Барановской // Чрезвычайная ситуация. — 2001. — № 3.
  • Ученые Института истории Украины: Биобиблиографический справочник. / Серия «Украинские историки». — Выпуск 1. — Киев, 1998.1998.

Արտաքին հղումներ խմբագրել