Նատալի Էմիլի-Ռոմանիա Մարտինես (անգլ.՝ Natalie Emilia-Romagna Martinez, հուլիսի 12, 1984(1984-07-12)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբայական ծագումով ամերիկացի դերասանուհի և մոդել[2][3][4]։

Նատալի Մարտինես
Նատալի Մարտինեսը 2013 թվականին Imagen Awards-ում
Հասակը167,5
Ծնվել էհուլիսի 12, 1984(1984-07-12)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունSt. Brendan High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Նատալի Էմիլի-Ռոմանիա Մարտինես
Natalie Emilia-Romagna Martinez
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2006- -այժմ
Ժանրերդրամա, թրիլեր, մարտաֆիլմ
Ընտրանի«C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Գմբեթի տակ», «Մահացու մրցարշավ»
Նատալի Մարտինես՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Նատալի Մարտինեսը ծնվել է 1984 թվականի հուլիսի 12-ին Մայամիում, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ։ 2002 թվականին նա ավարտել է Սենտ Բրենդան միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորելով Ուեստչեստերի մասնավոր կաթոլիկական դպրոցում և սկսել է մոդելի աշխատանքը։ 2008 թվականին նա «Միսս Ընկերասիրություն» մրցանակ է նվաճել «Միսս Ֆլորիդա» գեղեցկության մրցույթում։

Կարիերա

խմբագրել

2006 թվականին Նատալին նկարահանվել է «Նորաձևության տուն» սերիալում, 2007 թվականին՝ «Սրբերը և մեղավորները» սերիալում։ Կինոյում նրա նորամուտը դարձել է Քեյսիի դերը, ավտոարշավորդ Էլմսի գործընկերուհին «Մահացու մրցարշավ» ֆիլմում[5]։ 2010 թվականից մինչ 2011 թվականը նկարահանվել է «Դետրոյթ 1-8-7» հեռուստասերիալում[6]։ 2012 թվականին խաղացել է «Պարեկ» ֆիլմում։ 2012-ից 2013 թվականները նկարահանվել է «C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք» սերիալում։ 2013 թվականին նկարահանվել է «Արատի քաղաք» ֆիլմում[7]։ 2013-2014 թվականներին նկահանվել է «Գմբեթի տակ» հեռուստասերիալում։ 2015 թվականին նկարահանվել է «Իրենից/դուրս» ֆիլմում[8], «Թագավորություն» և «Գաղտնիքներ և սուտ» սերիալներում[9]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2006 Նորաձևության տուն Fashion House Միշել Միլեր
2007 Սուրբեր և մեղավորներ Saints & Sinners Պիլար Մարտին
2008 Մահացու մրցարշավ Death Race Քեյս
2010 Տուսոնի որդիները Sons of Tucson Մեգի
2010 Էլդորադո El Dorado Մարիա Մարտինես
2010-2011 Դետրոյթ 1-8-7 Detroit 1-8-7 դետեկտիվ Արիանա Սանչես
2011 Կախարդական քաղաքի հիշողությունները Magic City Memoirs Մերի
2012 Դետեկտիվ-այրի Widow Detective Մայա Դևիս
2012 Չարագործները Բեյթաունից The Baytown Outlaws Վանդակի տեքստ
2012 Պարեկ End of Watch Գեբի Զավալա
2012-2013 C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY գործակալ Ջեյմի Լովատո
2013 Արատի քաղաքը Broken City Նատալի Բերոու
2013-2014 Գմբեթի տակ Under the Dome շերիֆի տեղակալ Լինդա Էսկիվել
2014 Մատադոր Matador Սալմա
2015-2016 Թագավորություն Kingdom Ալիսիա Մենդես
2015 Գաղտնիքներ և սուտ Secrets & Lies Ջես Մյորֆի
2015 Իրենից/դուրս Self/less Մեդելին
2015 Մարտիկ Warrior Կայ Ֆորեստեր
2016 Ուղղերձ Արքայից Message from the King Տրիշ
2016 Կոտրանք Keep Watching խորթ մայր Ջեյմի
2016 Երկիր The Land Էվելին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. Natalie Martinez
  3. «Natalie Martinez». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. «Natalie Martinez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  5. Natalie Martinez steams up even a 'Death Race'
  6. Natalie Martinez Video Interview DETROIT 187
  7. CFL Chats With Broken City Actress Natalie Martinez
  8. Natalie Martinez Is Obsessed with Muay Thai and Might Just Kick Your Ass
  9. It’s out: 'Secrets and Lies' actress Natalie Martinez buys a house in Sherman Oaks

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Մարտինես» հոդվածին։