Բացել գլխավոր ցանկը

Նատալի Արտո

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Նատալի Արտո (ֆր.՝ Nathalie Arthaud, փետրվարի 23, 1970(1970-02-23), Peyrins), ֆրանսիացի քաղաքական գործիչ, տրոցկիստ: Ֆրանսիայի Աշխատավորական պայքար կուսակցության ներկայացուցիչ[1]

Նատալի Արտո
Nathalie Arthaud.png
 
Կուսակցություն՝ Lutte Ouvrière?
Կրթություն՝ Lycée du Parc?
Մասնագիտություն՝ դասատու և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 23, 1970(1970-02-23) (49 տարեկան)
Ծննդավայր Peyrins
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
 
Կայք՝ nathalie-arthaud.info

ԿենսագրությունԽմբագրել

Նատալի Արտոն ծնվել է Դրոմ գյուղում մանրավաճառների ընտանիքում: Վարժարան ընդունվելու համար լքել է հայրենի գյուղը: Լիոնի վարժարան ընդունվելու հետ մեկտեղ, սկսել է մասնակցել «Կոմունիստական տրոցկիստական միության» աշխատանքներին, որն ավելի հայտնի է «Աշխատավորական պայքար» անվամբ:

Հետագայում ստացել է «Տնտեսագիտության և կառավարման» մասնագետի և իրավաբանի որակավորում միջնակարգ տեխնիկական ուսումնական հաստատություններում: Ստանալով միջնակարգ տեխնիկական կրթություն, սկսել է դասավանդել: «Աշխատավորական պայքարի» տեսանկյունից, այն եղել է առաջին քայլը դեպի բուրժուազիա: Սակայն լինելով շարժման հավատարիմ ներկայացուցիչ, շարունակել է ակտիվ գործունեություն ծավալել նաև շարժման աշխատանքներում: Վարում է փակ անձնական կյանք: Ապրում է Փարիզի ոչ մեծ բնակարաններից մեկում:

Քաղաքական կարիերաԽմբագրել

 
Նատալի Արտոն 2016 թվականին

Նատալի Արտոն առաջին անգամ հայտնվել է «France 2»-ի եթերում 2003 թվականին՝ լրագրող Օլիվիե Մազերոլլեի հաղորդման ժամանակ[2]: Արտոն հաղորդման ժամանակ խոսել է ուսուցիչների բողոքի մասին, ովքեր պայքարում էին Ֆրանսիայի կրթական համակարգի բարեփոխումների դեմ: Այդ ժամանակ նա արդեն հայտնի էր «Աշխատավորական պայքար» կուսակցության անդամների շրջանակներում: Նա մեծ հաջողությունների էր հասել նաև իր շրջանի համայնքային ընտրությունների ժամանակ: 2004 թվականի համայնքային ընտրությունների ժամանակ նա եղել է «Աշխատավորական պայքար» կուսակցության Ռոնի դեպարտամենտի մամլո քարտուղար:

2010 թվականի դեկտեմբերի 5-ին իր թեկնածությունն է առաջադրել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն դուրս է մնացել ընտրությունների առաջին փուլից: Իր թեկնածությունը նորից է առաջադրել 2017 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ[3], սակայն դարձյալ պարտվել է:

Ներկայումս հանդիսանում է Վոլս ան Վելեն քաղաքի խորհրդի անդամ: Ղեկավարում է քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերով հանձնաժողովը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Notre programme | Le site de campagne de Nathalie Arthaud»։ www.nathalie-arthaud.info (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-08-31 
  2. BFMTV։ «Prof et candidate: ce que dit Nathalie Arthaud à ses élèves»։ BFMTV (fr-FR)։ Վերցված է 2017-08-31 
  3. politique Service (2017-04-04)։ «Nathalie Arthaud, la candidate qui se réclame du communisme»։ Le Monde.fr (ֆրանսերեն)։ ISSN 1950-6244։ Վերցված է 2017-08-31