Նավաորդ, շաղափուկ, տերեդինիդների ընտանիքի ծովային երկփեղկանի փափկամորթ։ Ապրում է ծովն ընկած փայտի կտորների մեջ, փայտյա նավերի և հիդրոտեխնիկական կառույցների ստորջրյա մասերում (այստեղից՝ անվանումը) և քայքայում փայտը։ Մարմինը որդանման է, առաջնամասի փոքրիկ խեցին շաղափի դեր է կատարում։ Հերմաֆրոդիտ է։ Սնվում է թեփով և պլանկտոնային օրգանիզմներով։ Նավաորդերը տարածված են արևադարձային և բարեխառն գոտիների ծովերում։ Նավաորդից պաշտպանելու համար փայտը ներկում են հատուկ թունավոր ներկերով, ծծեցնում կրեոզոլով։

Նավաորդ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավաորդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավաորդ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 189