Նավահրուդակի ամրոց (բելառուս․՝ Навагрудскі замак, լիտ.՝ Naugarduko pilis, լեհ.՝ Zamek w Nowogródku), Լիտվայի մեծ իշխանության առանցքային պաշտպանական կառույցներից մեկը, որը լեհ պատմիչ Մացեյ Ստրիկովսկու աշխատության մեջ հիշատակվում է որպես Լիտվայի արքա Մինդաուգասի թագադրության, հետագայում՝ նաև հուղարկավորության վայր[1][2][3][4]։


Քարտեզ
Քարտեզ

Ըստ պատմական աղբյուրների վկայության՝ 14-րդ դարի սկզբներին Նավահրուդակում եղել է աղյուսաշեն կամ քարաշեն մի աշտարակ, որը Կամենեցի և համանման այլ աշտարակների հետ պաշտպանական մի գիծ է կազմել։ 1314 թվականին տևտոնյան օրդենի ասպետները, Հայնրիխ ֆոն Պլյոցկեի հրամանատարությամբ, գրոհել են ամրոցը և թեև չեն կարողացել գրավել, բայց բավականին մեծ վնաս են պատճառել ամրություններին։ 16-րդ դարում էլ պաշտպանական այս կառույցը ենթարկվել է Ղրիմի թաթարների հարձակմանը։

Վիտաուտաս Մեծի օրոք ամրոցում չորս նոր աշտարակներ են ավելացվել արդեն եղած ամրություններին։ 17-րդ դարում գլխավոր ամրոցն ունեցել է յոթ աշտարակ։

Ռուս-լեհական պատերազմի ժամանակ (1654–1667) ռուսական զորքերը երկու անգամ պաշարել ու գրավել են Նավահրուդակը։ Ամրոցին նոր ավերածություններ են պատճառել շվեդները (1706 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ)։ Ամրոցի հետագա ավերումը կանխելու նպատակով 1920-ական թվականներին որոշ միջոցներ են ձեռք առնվել։ Միջնադարյան այդ կառույցի տարածքը մեր օրերում օգտագործվում է ասպետական թատերականացված մենամարտեր կազմակերպելու նպատակով։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Энцыклапедыя гісторыі Беларусі. Т. 5. Мн., 1998.
  • Белорусская ССР. Т. 4: краткая энцикл. — Мн., 1981.
  • Ткачёв, М. А. Замки Беларуси. Мн., 2005.
  • Гуревич Ф. Д. Древний Новогрудок: посад — окольный город. — Л.: Наука, 1981. — 160 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tomas Baranauskas. Место коронации Миндаугаса Արխիվացված 2009-04-03 Wayback Machine
  2. Stryjkowski M. Kronika polska, litewska, żmódzka i wszystkiej Rusi. Warszawa, 1846. T. 1. S. 289.: «Tak tedy Innocentius, papież Rzymski, widząc rzecz być pożyteczną Kośćiołowi Rzymskiemu, iż tak wielkie a waleczne państwo pogańskie do Christusa dobrowolnie przystąpiło, zaraz bez wszelkiego odkładania koronę Litewską poświęcił i Mendoga Króla Litewskiego być obwołał, a chcąc mu się tym więcej zachować, posłał legata swojego zakonnego brata Heinderika prowinciała Polskiego, Armakańskiego przed tym biskupa, a na ten czas Kulmienskiego albo Chełmienskiego w Prusiech, który przyjachawszy do Nowogrodka Litewskiego z arcibiskupiem Rigenskim i s Krzyżakami Pruskimi i Liflandskimi, Mindauga albo Mendoka na królestwo Litewskie według zwykłych ceremonij kościelnych pomazał, obwołał i z ramienia papieskiego i cesarskiego, koroną nową Litewską koronował.»
  3. Vijūkas-Kojelavičius A. Lietuvos istorija. Pirma ir antra dalis / iš lotynų k. vertė L. Valkūnas. Vilnius, 1989. P. 103.
  4. Ivinskis Z. Lietuvos istorija: iki Vytauto Didžiojo mirties. — Roma, 1978 (репринт: Vilnius, 1991). S. 157, 178.

Արտաքին հղումներ խմբագրել