«Նավակներ Ռոնի վրա» (անգլ.՝ Boats du Rhône), երկու ուրվանկարների (համեմատաբար փոքրն արվել է նամակի մեջ[1], իսկ մյուսն ավելի խոշոր է և դետալներն ընդգծված են եղեգնյա գրիչով) և երեք յուղանկարների շարք, որն ստեղծել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում 1888 թվականի օգոստոսին։

Նավակներ Ռոնի վրա
տեսակartwork series?
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
Ծանոթագրություններ

Ստեղծում խմբագրել

1888 թվականի օգոստոսի 13-ին գրված մի նամակում վան Գոգն այսպես է նկարագրել իր մտադրությունը․

  Այս պահին ես աշխատում եմ նավամատույցից երևացող երկու նավակների ուսումնասիրության վրա․ նավակները մանուշակագույն - վարդագույն են, ջուրը շատ կանաչ է, երկինքը չի երևում, կայմի վրա եռագույն դրոշ է։ Ձեռնասայլակով մի բանվոր ավազ է բեռնաթափում։ Ես սա նաև ուրվանկար եմ արել[1]։  

Իր կեցավայր դեղին տանից մի քանի հարյուր մետր հետ գտնվող տարածքից նկարելով՝ որտեղ երկաթուղային կայարանը հարում է Ռոն գետին, երկու շաբաթ առաջ գրել է իր եղբայր Թեոյին

  Այս երեկո ես մի սքանչելի ու շատ տարօրինակ բան նկատեցի։ Ռոնի վրա քարածուխով բեռնված մի մեծ նավակ խարսխված էր նավահանգստում։ Վերևից նայելիս այն ամբողջովին փայլում էր ու թաց էր հորդառատ անձրևից հետո։ Ջուրը սպիտակադեղին էր ու մարգարտամոխրագույն, երկինքը յասամանագույն էր՝ արևմուտքում՝ նարնջագույն շերտով, քաղաքը մանուշակագույն էր։ Նավակի վրա կապույտ ու կեղտոտ սպիտակ հագած փոքրամարմին բանվորներ գալիս-գնում էին ու բեռն ափ տեղափոխում։ Ամբողջովին հիշեցնում էր Հոկուսայի կտավը։ Չափազանց ուշ էր, որ ես սա նկարեի, բայց մի օր, երբ այդ քարածխով նավակը վերադառնա, այս հարցը պետք է լուծվի[2]։  

Ստեղծվել է նկարների շարք, որովհետր ինչպես պնդում են Վան Գոգի թանգարանի կուրատորներ Լեո Ջանսենը, Հանս Լուիջթենը և Նիենկե Բաքերը, Վան Գոգը «այստեղ պատկերած թեման բաժանել է երկու մասի, քանի որ գուցե հասկացել է, որ բարձր դիտակետն ու մայրամուտը դժվար է համատեղել մեկ նկարի մեջ»։ Նրանք եզրակացրել են, որ «մենք հստակ չգիտենք, թե երբ են արվել վերջին երկու ուսումնասիրությունները․ գուցե դրանք կապված են 697 նամակի հետ, որտեղ Վան Գոգը գրել է, որ մայրամուտ է պատկերել»[3]։

20-րդ դարի արվեստաբան ու Վան Գոգի գիտակ Յան Հալսկերը բացատրել է, որ․

  Այդ շատ մանրամասն խոշոր ուրվանկարը[4], որի մասին այստեղ խոսվում է, հնարավոր է ստեղծված լինի առաջինը։ Իրականում Վինսենթն արդեն ուղարկել էր նկարը, թեև նա դեռ աշխատել է ուսումնասիրության վրա և հետաքրքրիր է նշել, թե որքան հեռուն է նա գնացել, երբ փորձել է պարզեցնել այն։ Նա դուրս է թողել հետնանկարի փոքրիկ նավակները և Ռոնի կամուրջը։ Կտավում նա հատկապես կենտրոնացել է գույների ուժգին հակադրությունների վրա[5]։  

Այս տեսակետը հետագայում ընդլայնվել է․

  Քանի որ «Ավազով բեռնանավերով նավամատույց»-ում դիտարկման կետը միանգամայն տարբեր է «Մայրամուտ»-ի դիտարկման կետից, այն պետք է առանձին համարել սիմվոլիզմի կամ սրբազան իրականության[6] հարգանքի տուրք Էժեն Դելակրուայի «Փոթորկի ժամանակ քնած Քրիստոսը» կտավին։ Երբ մենք հաշվի ենք առնում, որ Վան Գոգը կրկնօրինակել է ոչ միայն ծովի գույնն ու նավակի նմանությունը, այլ նաև Առլի քաղաքային տեսարանը վերածել լեռան, ապա կասկած չի մնում, որ Դելակրուան մեծ ազդեցություն է գործել այս նկարի վրա, հատկապես երբ մենք կարդում ենք իր ընկերոջը՝ Էմիլ Բեռնարին գրված հետևյալ հորդորը․ «Եթե ի պատասխան քեզ ուղարկած այս աշխատանքը քեզ չգոհացնի, պարզապես մի փոքր ավելի երկար նայիր դրան»[7] և կրկնել է նույնը հաջորդ պարագրաֆում[8]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «660 (665, 524): To Theo van Gogh. Arles, on or about Monday, 13 August 1888. - Vincent van Gogh Letters». Vangoghletters.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Letter 652». Vangoghletters.org.
  3. «Letter 652, n. 13». Vangoghletters.org.
  4. «1556». Vangoghgallery.com.
  5. Hulsker, Jan, The Complete Van Gogh: Paintings, Drawings, Sketches, Harry N. Abrams, 1996
  6. See Silverman, Debora, Van Gogh and Gauguin: The Search for Sacred Art, Farrar, Straus and Giroux, 2000
  7. «698 (702, B19): To Emile Bernard. Arles, on or about Friday, 5 October 1888. - Vincent van Gogh Letters». Vangoghletters.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «See Art History Supplement, Vol. 4, Issue 1, January, 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.

Գրականության ցանկ խմբագրել

  • de la Faille, Jacob-Baart. The Works of Vincent van Gogh: His Paintings and Drawings. Amsterdam: Meulenhoff, 1970. 978-1556608117
  • Hulsker, Jan. The Complete Van Gogh. Oxford: Phaidon, 1980. 0-7148-2028-8
  • Jansen, Leo, Luijten, Hans, and Bakker, Nienke Vincent van Gogh – The Letters: The Complete Illustrated and Annotated Edition, (Vol. 1-6), Thames & Hudson, 2009, 0821226304
  • Naifeh, Steven; Smith, Gregory White. Van Gogh: The Life. Profile Books, 2011. 978-1846680106
  • Tralbaut, Marc Edo. Vincent van Gogh, Macmillan, London 1969, 0-333-10910-4