Նապոլեոն Անդրիասյան
Նապոլեոն Վասիլի Անդրիասյան (հունվարի 10 (22), 1897[1], Բոլնիս-Խաչեն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 12, 1973[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական կուսակցական աշխատող։
Նապոլեոն Անդրիասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1897[1] |
Ծննդավայր | Բոլնիս-Խաչեն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1973[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Մասնագիտություն | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հունվարի 10 (23)–ին, Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի Բոլնիս-Խաչեն գյուղում։ ԽՄԿԿ անդամ 1916-ից։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Մասնակցել է Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին։ 1920-ի դեկտեմբերից մինչև 1921-ի մայիսը եղել է Հայկոմկուսի ԿԿ-ի լիազորը Դարալագյազում, ապա՝ Երևանի հեղկոմի նախագահը։
Այնուհետև կուսակցական ղեկավար աշխատանք է վարել Դոնբասում և Մոսկվայում։
Աշխատանք
խմբագրել1946–1949 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ սննդհամի արդյունաբերության մինիստրի տեղակալ։ Ընտրվել է Համ(բ)ԿԿ XIV և XVII համագումարների պատգամավոր։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է նոյեմբերի 12-ին, Մոսկվայում։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն Անդրիասյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 395)։ |