Նաո Կուսակա
Նաո Կուսակա (ճապ.՝ 日下尚, նոյեմբերի 28, 2000, Տակամացու, Ճապոնիա), ճապոնացի հունահռոմեական ոճի ըմբիշ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր[1]։
Նաո Կուսակա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ճապ.՝ 日下 尚 |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ճապոնիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 28, 2000 (23 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տակամացու, Ճապոնիա |
Կարիերա
խմբագրել2017 թվականին Նաո Կուսական Աթենքում կայացած կադետների աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Մեկ տարի անց՝ 2018 թվականին, բրոնզե մեդալներ է նվաճել Նյու Դելիում կայացած Ասիայի պատանիների առաջնությունում և Ճապոնիայի մեծահասակների առաջնությունում[2]։ 2022 թվականի հոկտեմբերի կեսերին իսպանական Պոնտևեդրայում կայացած մինչև 23 տարեկան մարզիկների աշխարհի առաջնությունում 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթել է իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխտարիին՝ դառնալով բրոնզե մեդալակիր[3]։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում փոքր եզրափակչում հաղթել Է Ուզբեկստանից Արամ Վարդանյանին՝ նվաճելով բրոնզե մեդալ[4][5][6]։
2024 թվականին Նաո կուսական Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում կայացած ըմբշամարտի Ասիայի 2024 թվականի առաջնությունում մասնակցել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 77 կգ քաշային կարգի մրցումներին և նվաճել ոսկե մեդալ[7]։
2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում մինչև 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ղազախ մարզիկ Դեմեու Ժադրաևին։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն 2022 -
- Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2023 -
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Nao Kusaka profile page». uww.org. Արխիվացված օրիգինալից 2024-03-15-ին. Վերցված է 2024-03-26-ին.
- ↑ «International Wrestling Database». Արխիվացված օրիգինալից 2024-03-15-ին. Վերցված է 2024-03-26-ին.
- ↑ «77kg Bracket». United World Wrestling. Վերցված է 2023-09-20-ին.
- ↑ «World Championships | United World Wrestling». uww.org. Արխիվացված օրիգինալից 2022-10-17-ին. Վերցված է 2022-10-17-ին.
- ↑ «77kg Bracket Results». United World Wrestling. Արխիվացված օրիգինալից 2022-10-17-ին. Վերցված է 2022-10-17-ին.
- ↑ «2023 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 4 November 2023-ին. Վերցված է 4 November 2023-ին.
- ↑ «Wrestling-Japan's Kusaka and Iran's Saravi win Greco-Roman golds». The Straits Times. 2024-08-08. ISSN 0585-3923. Վերցված է 2024-08-07-ին.