Նաուել Ուապի
Նաուել Ուապի, լիճ Արգենտինայում Նեուկեն և Ռիո Նեգրո նահանգների սահմանին՝ հյուսիսային Պատագոնիայում։ Արաուկանների լեզվով նրա անունը նշանակում է «Յագուարի կղզի»։
Նաուել Ուապի
իսպ.՝ Nahuel Huapi | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կորդովա (գավառ, Արգենտինա) | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 770 մ | |
Ամենամեծ խորությունը | 438 մ | |
Միջին խորությունը | 157 մ | |
Թափվող գետերը | Լիմայ | |
Լիճն ունի 531 կմ² տարածք, նրա առավելագույն խորությունը 460 մետր է։ Լիճն ունի երկարաձիգ տեսք, որոնք նման են ֆյորդերի և առաջացել են հողմահարման հետևանքով։
Լճի կողքին գտնվում է հին արգենտինական ազգային պարկը՝ Նաուել Ուապի, որը հինվել է 1934 թվականին և ունի 7 098,9 կմ² տարածք։ Այն ձգվում է 130 կմ արգենտինաչիլիական սահմանի երկայնքով։ Այգում գերակշռում են բարձր լեռներ, բազում լճեր և լայնածավալ անտառներ։ Հյուսիսում նրան միանում է Լանինի ազգային պարկը։
Nahuel Huapi ազգային պարկի սահմաններից դուրս մեկ այլ նշանավոր ազգային պարկ է Լոս Արայանես-ը։ Península de Quetrihué թերակղզում գտնվում է նախնադարյան ընդարձակ անտառ, բուսականությամբ ծածկված (Luma apiculata)-ն։ Այդ ծառերի կեղևներն ունեն կարմրագույն երանգ։ Զբոսաշրջիկների համար փակ անտառը տեղակայված է լճի ամենամեծ կղզում՝ Իսլա Վիկտորիայում։
Նաուել Ուապին այդ ամենամեծ լիճն է ազգային պարկում։ Ամենակարևոր քաղաքը գտնվում է լճի ափին դա՝ Սան Կառլոս դե Բարիլոչեն է, արգենտինական զբոսաշրջիկության կենտրոնը։ Քաղաքին մոտ տեղակայված է կարևոր դահուկային հատվածը, Cerro Catedral-ն։
Հիշատակման է արժանի «Modesta Victoria» զբոսանավը։ Այն կառուցվել է 1937 թվականին Ամստերդամում և հետո, բաժանվելով մի քանի մասերի, տեղափոխվել է Բարիլոչի։ 1938 թվականից «Մոդեստա Վիկտորիան» ակոսում է Նաուել Ուապիում[1]։ Դրանով 1952 թվականին ճանապարհորդել են Չե Գևարան և Ալբերտո Գրենադո չիլիական սահմանի մոտ։
Լուսանկարներ խմբագրել
-
Նաուլ Ուապի լիճը և Բարիլոչե քաղաքը
-
(Luma apiculata)
-
-
-
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Modesta Victoria»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2017-01-07
Արտաքին հղումներ խմբագրել
- LAGO NAHUEL HUAPI (LAKE NAHUEL HUAPI) Archived 2005-09-12 at the Wayback Machine. (անգլ.)
- La Fauna del Parque Nacional Nahuel Huapi (պորտ.)