Նաշիդե Գյոզդե Դուրմուշ
Նաշիդե Գյոզդե Դուրմուշ (թուրքերեն՝ Naside Gözde Durmuş, 1985[1], Իզմիր, Թուրքիա), թուրք գիտնական և գենետիկ, ում ուսումնասիրությունները առնչվում են համաշխարհային առողջապահության հիմնախնդիրների ոլորտներում նանոտեխնոլոգիայի և միկրոտեխնոլոգիայի ունեցած դերակատարությանը, ինչպես օրինակ քաղցկեղի և հակաբիոտիկների ոլորտներում։ 2015 թվականին «MIT Technology Review»-ն նրան դասակարգել է «պիոներների» կատեգորիայի տակ՝ ներառելով 35 ամենաերիտասարդ առաջնորդների ցանկում[2]։
Նաշիդե Գյոզդե Դուրմուշ | |
---|---|
Ծնվել է | 1985[1] Իզմիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | գենետիկ |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան |
Ալմա մատեր | Միջինարևելյան տեխնիկական համալսարան, Բրաունի համալսարան և Բոստոնի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Կենսագրություն
խմբագրելԴուրմուշը ծնվել է 1985 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում[3]։ 2003 թվականին ընդունվել է Անկարայի Միջինարևելյան տեխնիկական համալսարանի բակալավրիատ՝ մասնագիտանալով մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ոլորտներում։ Ավելի ուշ, նա մասնակցել է Ֆուլբրայթի ծրագրին և մեկնել Միացյալ Նահանգներ՝ ստանալու բարձրագույն կրթություն։ 2009 թվականին Բոստոնի համալսարանում ստացել է ինժեներիայի մագիստրոսի կոչում, իսկ արդեն 2013 թվականի մայիսին Բրաունի համալսարանում ստացել է կենսաբժշկական ինժեներիայի թեկնածուի գիտական աստիճան[4]։
2014 թվականին, Սթենֆորդի համալսարանում սկսել է իրականացրել հետդոկտորական հետազոտություն։ Ներկայումս, նա, Ռոնալդ Դեյվիսի հետ միասին, հետազոտություն է իրականացնում Սթենֆորդի համալսարանի գենետիկ տեխնոլոգիայի կենտրոնում և Սթենֆորդի բժշկության դպրոցում[5]։ 2015 թվականին «MIT Technology Review»-ն նրան դասակարգել է «պիոներների» կատեգորիայի տակ՝ ներառելով 35 ամենաերիտասարդ լիդերների ցանկում։
Կարիերա
խմբագրելՆրա ուսումնասիրությունները ուղղված էժան նանոտեխնոլոգիական գործիքների ստեղծմանը, որոնց միջոցով կարելի է տալ հիվանդությունների եզրակացությունը և բուժումը, ինչպես օրինակ բջիջների ֆիզիկական առանձնահատկությունները հայտնաբերելու արագ մեթոդի մշակում՝ մագնիսական դաշտում նրանց լևիտացիայի միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում չափել, թե ինչպես է մանրեն արձագանքում համապատասխան միջոցին[2] և ինչպես կարելի է քաղկեղածին հիվանդ բջիջները տարանջատել առողջ բջիջներից[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.cnnturk.com/saglik/kanser-teshisinde-cigir-acan-bulus
- ↑ 2,0 2,1 Gozde Durmus, 30 | It’s amazing what you can learn about a cell when you levitate it.
- ↑ Kanser teşhisinde çığır açan buluş (թուրքերեն)
- ↑ Naside Gozde Durmus|Stanford Profiles
- ↑ Dünyanın Gururu İki Türk Bilim İnsanı Bursa'ya Geliyor. (թուրքերեն)
- ↑ Stanford team develops technique to magnetically levitate single cells. Phys.org