Նանկին (ֆիլմ)
Նանկին, 2007 թվականի արտադրության փաստագրական ֆիլմ, որը պատմում է Ճապոնա-չինական պատերազմի ընթացքում Նանկինում տեղի ունեցած ջարդերի մասին։ Նկարահանվել է Այրիս Չանի «Նանկինի բռնաբարումը» գրքի մոտիվով։
Նանկին անգլ.՝ Nanking | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] |
Հիմք | The Rape of Nanking? |
Թվական | 2007 |
Լեզու | անգլերեն, հյուսիսային չինարեն և ճապոներեն |
Ռեժիսոր | Bill Guttentag?[2] և Dan Sturman? |
Պրոդյուսեր | Ted Leonsis? |
Սցենարի հեղինակ | Bill Guttentag?, Dan Sturman? և Elisabeth Bentley? |
Դերակատարներ | Ռոզալինդ Չաո, Սթիվեն Դորֆ, Ջոն Գեթց, Վուդի Հարելսոն, Մարիել Հեմինգուեյ, Միշել Քրուսիք, Յուրգեն Պրոխնով, Sonny Saito?, Robert Wu? և Hugo Armstrong? |
Օպերատոր | Buddy Squires? |
Երաժշտություն | Philip Marshall? |
Պատմվածքի վայր | Նանկին |
Տևողություն | 88 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրել1937 թվականի ձմռանը, Նանկինի գրավումից հետո, չինական զորքերը քաղաքում կատարում են մասայկան կոտորած։ Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքացիների խմբերը, պատահական գտնվելով այստեղ, փորձում են ամեն կերպ փրկել տեղի բնակչությանը։
Ֆիլմում մեջբերվում է Ջոն Ռաբեյի, Ռոբերտ Ուիլսոնի և Մինի Վոտրինի կատարած ձայնագրությունները։
Ֆիլմում ներառված են նաև կոտորածն ապրած մարդկանց, կոտորածին մասնակից չինական զինվորների խոստովանությունների պատմությունները։
Դերերում
խմբագրել- Միշել Կրուսիկ — Յանգ Շու Լինգ
Ստեղծում
խմբագրելՖիլմը ստեղծվել և ֆինանսավորվել է AOL-ի փոխնախագահ Տեդ Լեոնսիսի կողմից։ 2005 թվականի Սուրբ ծննդյան տոների արձակուրդների ժամանակ Լոնսիսը կարդացել է Այրիս Չանի «Նանկինի բռնաբարումը» գիրքը և ներշնչվելով վերջինիս տպավորություններով, որոշում է ստեղծել ֆիլմ, որը կպատմի Նանկինի կոտորածների մասին։
Քննադատություն
խմբագրելՖիլմը քննադատությունների կողմից ստացել է դրական արձագանք։ 2007 թվականի հունվարին այն ցուցադրվել է «Սանդենս» կինոփառատոնում[3]։ 2008 թվականին «Նանկին» ֆիլմը արժանացել է Պիբոդիի մրցանակին[4]։ Չինացի ազգայնական[5] ռեժիսոր Սոտորու Միդզուսիման ֆիլմը անվանել է «գիտակցության վերահսկման չինական պլան» և նկարահանել է իր ֆիլմը՝ «Ճշմարտությունը Նանկինի մասին»[6]։ Լեոնսիսը Միդզուսիմայի կարծիքն այսպես մեկնաբանեց. «Մեր ֆիլմը չի համարվում հակաչինական, այն հակապատերազմական ֆիլմ է[7]։
2007 թվականի հուլիսին ֆիլմը ցուցադրվել է Պեկինում[8]։
2007 թվականին նոյեմբերի 19-ին ֆիլմը ընդգրկվել է լավագույն 15 ֆիլմերի ցանկի մեջ, որոնք առաջադրվել են Օսկար մրցանակ ստանալու համար «լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.metacritic.com/movie/nanking
- ↑ http://www.imdb.com/title/tt0893356/
- ↑ «2007 Sundance Film Festival Announces Jury and Audience Awards» (PDF). festival.sundance.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 68th Annual Peabody Awards, May 2009.
- ↑ «日本右翼拍《南京真相》欲盖弥彰 不得人心» (չինարեն). Xinhua News Agency. 2007 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Hongo, Jun (2007 թ․ հունվարի 25). «Filmmaker to paint Nanjing slaughter as just myth». The Japan Times.
- ↑ Leonsis, Ted (2007 թ․ հունվարի 25). «An Anti-War Film».(չաշխատող հղում)
- ↑ «Beijing launch for massacre film». BBC News. 2007 թ․ հուլիսի 4. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Shortlist for docu Oscar unveiled». The Hollywood Reporter. 2007 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 21-ին.