Նանետա Գիլֆորդ
Նանետա Գիլֆորդ (անգլ.՝ Nanette Guilford, իսկական անունը՝ Գուտման, օգոստոսի 17, 1903, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 17, 1990, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգչուհի (սոպրանո) և վոկալի ուսուցիչ։
Նանետա Գիլֆորդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1903 Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 17, 1990 (86 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժիշտ և օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Nanette Guilford Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է կանադացի ուսուցիչ Ալբեր Ժանոտի մոտ, որի արդյունքում, առանց Եվրոպայում կրթություն ստանալու, դարձել է առաջին նշանավոր ամերիկյան վոկալիստներից մեկը[1]։ Բեմել է 1921 թվականին, Ժան Շվարցի «Գիշերները արթուն մնացողները - 1921» բրոդվեյան մյուզիքլում։
1923 թվականին պայմանագիր է կնքել Մետրոպոլիտեն օպերայի հետ՝ տարիքը նշելով 18 և համարվել է Մետրոպոլիտենում հանդես եկած ամենաերիտասարդ երգչուհին և հաճախ հիշատակվել է «աստղային բալիկ» (անգլ.՝ the baby star) բնորոշմամբ։
Առաջին երեք սեզոններին երգել է հիմնականում փոքր դերեր։ 1926 թվականին Ումբերտո Ջորդանոի «Կատակով ընթրիք» օպերայում կատարել է Ջինևիի դերը, հետագայում նաև երգել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայում, Շառլ Գունոյի «Ֆաուստում», Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտում» և այլն[2]։
1932 թվականին թողնելով բեմը՝ մինչև 1981 թվականը մասնավոր դասեր է տվել։
1928-1930 թվականներին ամուսնացած է եղել ջութակահար Մաքս Ռոզենի հետ։ Նրանք հանդես են եկել միասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nanette Guilford, Met Opera Singer, Voice Teacher, 86
- ↑ «Guilford Nanette». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.