Իսկ այնտեղ թատրոն կա
ֆիլմ
Իսկ այնտեղ թատրոն կա, 2011 թվականին ռեժիսոր Նանա Ջանելիձեի կողմից նկարահանված վրացական ֆիլմ[1]։
Երկիր | Վրաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2011 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Նանա Ջանելիձե |
Պրոդյուսեր | Նանա Ջանելիձե |
Սցենարի հեղինակ | Նանա Ջանելիձե |
Դերակատարներ | Կախի Կավսաձե Նինո Կուրատաշվիլի |
Օպերատոր | Գեորգի Բերիձե |
Երաժշտություն | Միշա Մդինարաձե Հնչյունը` Նիկո Տարիելաշվիլի |
Տևողություն | 55 րոպե |
IMDb | ID 166520 |
2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսը վրաց ճանաչված դերասան Կախի Կավսաձեն է, սակայն ֆիլմը միայն դերասանի մասին չէ։ Այստեղ ներկայացված է ժողովրդական երգեր կատարող Կավսաձեների մեծ ընտանիքի և նրան բաժին ընկած ծանր փորձությունների պատմությունը՝ որպես նախկին ԽՍՀՄ-ում ապրած միլիոնավոր մարդկանց կյանքի արտացոլում։ Մարդիկ, ովքեր մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին, գտնվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Չնայած այս դառը ճակատագրին, Կախին դառնում է հայտնի ու սիրված դերասան ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
Դերեր
խմբագրել- Կախի Կավսաձեն
- Նինո Կուրատաշվիլին
Մրցանակներ
խմբագրել- Առաջին մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար, Բալթյան և վրացական ազգային կինոֆորում
- CINE4ME մրցանակ, Մոնպելյեի միջերկրածովյան երկրների միջազգային կինոփառատոն
- Մրցանակ լավագույն դերասան Կախի Կավսաձեին, Մինսկի միջազգային կինոփառատոն
- Վրացական ծրագրի լավագույն ֆիլմ, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն
- Լավագույն ֆիլմ, Մարդու իրավունքների «Ստալկեր» կինոփառատոն
- Մոսկվա, լավագույն արտասահմանյան ֆիլմ
- Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկե» մրցանակ
- Ժյուրիի հատուկ հիշատակում, GoEast միջազգային կինոփառատոն, Վայսբադեն, Գերմանիա