Նանա Ասմաու (արաբ․՝ نانا أسماء بنت عثمان فودي‎‎, 1793[1], Սոկոտո (քաղաք), Նիգերիա - 1864, Սոկոտո (քաղաք), Նիգերիա), նիգերիացի գիտնական, բանաստեղծ և գրող։ Արքայադուստր, հայրը եղել է Շեհու Օսման դան Ֆոդիոն՝ Սոկոտո խալիֆայության հիմնադիր և 18-րդ դարի բարեփոխիչ, որը քարոզել է համընդհանուր գրագիտություն և կրթություն, այդ թվում՝ կանանց համար։ Նանա Ասմաուն պնդել է մուսուլման կանանց շրջանում գրագիտությունը զարգացնելու վրա և համարվում է ժամանակակից իսլամական ֆեմինիզմի նախակարապետներից մեկը[2]։ Մեծարվում է Նիգերիայի հյուսիսում։ Նանա Ասմաուի 65 բանաստեղծությունները կազմում են այս ժամանակաշրջանի կարևոր գրական ժառանգությունը և կարող են հետաքրքրություն ներկայացնել Նիգերիայի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է Արաբերեն պիեսներ, հաուսի լեզվով դիդակտիկ բանաստեղծություններ և ֆուլի լեզվով՝ դիմելով իշխող շրջանի ժամանակակիցներինх[3]։

Նանա Ասմաու
Ծնվել է1793[1]
ԾննդավայրՍոկոտո (քաղաք), Նիգերիա
Վախճանվել է1864
Վախճանի վայրՍոկոտո (քաղաք), Նիգերիա
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Sokoto Caliphate

Կենսագրություն

խմբագրել

Նանա Ասմաուն ծնվել է 1864 թվականին և անվանվել Ասմա Բինթ Աբու Բաքր՝ իսլամական Մուհամմադ մարգարեի սխրակցի պատվին։ Նրա հայրը՝ Շեհու Օսման դան Ֆոդիոն, Ֆուլանի ժողովրդի ներկայացուցիչ էր և մուսուլման, որն սկսել է ջիհադ Ֆուլանին՝ գրավելով հաուսի քաղաք-պետությունը և հիմնադրելով Սոկոտո խալիֆայությունը։ Նրա որդին և ժառանգը՝ Նանա Ասմաուի եղբայր Մուհամմադ Բելլոն, թագավորել խալիֆայությունում 1817 թվականից՝ առաջին խալիֆի մահից հետո։ Այդ երկու կառավարիչների օրոք ծաղկում ապրել արաբամուսուլմանական մշակույթն ու առևտուրը։ Խալիֆայությունը վերահսկել է Հյուսիսային Նիգերիայի մեծ մասը, մինչև բրիտանական զորքերը Ֆրեդերիկ Լուգարդի հրամանատարության ներքո սկսել են գրավել այդ տարածաշրջանը 20-րդ դարասկզբին[3]։

Ժառանգության ուսումնասիրում

խմբագրել

Ջին Բոյդը (Jean Boyd) 1991 թվականին Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցին (School of Oriental and African Studies, SOAS) է փոխանցել իր հավաքածուն, որը հաուսի լեզվով Նիգերիայի ձեռագրերի պատճենն է, որը կապված է Նանա Ասմաուի կյանքի և ստեղծագործության հետ, այդ թվում՝ նրա բանաստեղծության (1820-1865)։ Ջին Բոյդը 1990 թվականից դարձել է SOAS-ի գիտաշխատող և կենտրոնացել Նանա Ասմաուի ստեղծագործությունների բանաքաղման, թարգմանության և կոնտեքստային անոտացիայի վրա։ 1989 թվականին Ջին Բոյդը հրատարակել է The Caliph's Sister: Nana Asma'u, 1793-1865, Teacher, Poet and Islamic Leader գիրքը, 2000 թվականին՝ One Woman's Jihad: Nana Asma'u, Scholar and Scribe, 2013 թվականին՝ Educating Muslim Women: the West African Legacy of Nana Asma'u 1793-1864[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  2. Beverly B. Mack and Jean Boyd One Woman's Jihad: Nana Asma'u; Scholar and Scribe. — Bloomington: Indiana University Press, 2000. — 224 p. — ISBN 978-0253213983
  3. 3,0 3,1 3,2 «Papers of Jean Boyd» (անգլերեն). Archives Hub. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.

Գրականություն

խմբագրել