Նայրոբի (Ագաթա Հիմենես), Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալի կերպար, որի մարմնավորումը կատարել է դերասանուհի Ալբա Ֆլորեսը[1]։ Առաջին և երկրորդ եթերաշրջաններում եղել է պատասխանատու Իսպանիայի Թագավորական դրամահատարանում փողերի տպագրության համար, իսկ երրորդ և չորրորդ եթերաշրջաններում հետևել է Իսպանիայի բանկում ոսկու ձուլման գործընթացին։

Նայրոբի
«Թղթե տունը» հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Գործիր ըստ ծրագրի» (2017)
Վերջին անգամ հայտնվել է«Փարիզի ծրագիրը» (2020)
ՍտեղծողԱլեքս Պինա
Տեղեկություններ
Մականուն(ներ)Նայրոբի
ՄասնագիտությունԳող, թալանող
ԱզգությունԻսպանացի

Կերպար խմբագրել

Պրոֆեսորին հանդիպելուց առաջ նա մանկուց ունեցել է խնդիրներ ոստիկանության հետ։ Ունեցել է որդի Աքսել անունով, նրա խնամակալությունից զրկվել է այն բանից հետո, երբ բանտում է հայտնվել թմրանյութերի վաճառքի և փաստաթղթերի կեղծման համար[1]։

Նայրոբին հայտնի է իր եռանդուն, խարիզմատիկ և մոտիվացիոն բնավորությամբ։ Բնածին առաջնորդ, որը պատասխանատու է պատանդների համար և տրամադրում է թիմին ուրախություն, կիրք և ոգևորություն, գործի ընթացքում նա հաճախ կրկնում է «Չիքիփում, չիքիփում, չիքիփում» արտահայտությունը մոտիվացիա հաղորդելու համար[2]։

Համեմատած խմբի մյուս անդամներին, նա հավասարակշռված է և չի տրվում էմոցիաներին։ Շատ սիրված է թիմի, ինչպես նաև որոշ պատանդների կողմից, Պարոն Տորեսը, առաջին և երկրորդ եթերաշրջաններում` գումար տպագրելու համար պատանդը, նույնիսկ գովել է նրան, ասելով, որ նա լավագույն շեֆն է երբևէ[3]։

Իր մայրական բնազդների շնորհիվ նա կարողացել է կարեկցել որոշ պատանդների, օրինակ` թե ինչպես է նա պաշտպանել և մոտիվացրել Էլիսոն Փարքերին դիմակայել դասարանցի խուլիգաններին և սովորեցրել նրան արտասանել «Soy La Puta Ama» արտահայտությունը, որը թարգմանվում է որպես «Ես եմ գրողի տարած շեֆը»[4]։

Սերիալի ողջ ընթացքում նա զզվանք էր ցուցաբերում՝ կասկածի տակ դնելով Բեռլինի և Պալերմոյի ղեկավարության գործողությունները։ Երկրորդ եթերաշրջանի տեսարաններից մեկում, երբ նա տապալում է Բեռլինի ղեկավարությունը և ժամանակավորապես վերցնում է Իսպանիայի Թագավորական դրամահատարանի վերահսկողությունն իր վրա, նա բղավում է, որ նա գլխավորն է, հպարտությամբ հայտարարում է «Empieza el Matriarcado»[5]:

Երրորդ եթերաշրջանում Ալիսիա Սիերան օգտագործում է Նայրոբիին որդուն նրան խաբելու համար։ Նայրոբին երկար ժամանակ չէր տեսել որդուն, նա պատուհանից նայում է։ Ոստիկանները կրակում են նրա կրծքավանդակին։ Լիսաբոնի կեղծ մահապատիժը և Նայրոբիի գնդակահարությունը առաջացնում են Պրոֆեսորի և թիմի զայրույթը, ստիպելով նրանց վրեժխնդիր լինել` գնդակահարելով զինվորականների զրահապատ ֆուրգոնը և դրանով իսկ պատերազմ հայտարարելով[6]։

Նայրոբին հազիվ է փրկվում չորրորդ եթերաշրջանի սկզբում, երբ ոստիկանությունը մերժում է օգնել նրան։ Վախեցած և ապակողմնորոշված, Նայրոբին աղերսում է Տոկիոյին և մնացած թիմի անդամներին հանձնել իրեն ոստիկանությանը, քանի որ նա իրոք ցանկանում է ապրել, նույնիսկ, եթե դա նշանակում է, որ նա պետք է լինի բանտում։ Սակայն Պալերմոն մերժում է նրան, ասելով, որ ոստիկանությունը կսպանի նրան այնպես, ինչպես սպանեցին Լիսաբոնին։ Տոկիոն և թիմի մնացած անդամները պակիստանցի վիրաբույժի օգնությամբ տեսազանգով հաջողությամբ վիրահատում են Նայրոբիին` հեռացնելով փամփուշտն ու կտրելով նրա թոքի մի մասը։ Սակայն բոլոր ջանքերը լինում եմ զուր, երբ Իսպանիայի բանկի անվտանգության ծառայության ղեկավար և նախկին պահակ Գանդիան փախնում է Պալերմոյի օգնությամբ։ Նայրոբին, որը դեռևս հազիվ է ապաքինվում իր մահացու կրակոցից և վիրահատությունից, դառնում է Գանդիայի թիրախը։ Ոստիկանության հետ կապ հաստատելուց հետո նա ասում է, որ պատրաստվում է ոչնչացնել թիմին։ Նրան սպանելու մի քանի անհաջող փորձերից հետո Գանդիան կրակում է Նայրոբիի գլխին, անմիջապես սպանելով նրան թիմի առջև[7]։

Նայրոբիի մահից հետո Պրոֆեսորը մի շարք հրթիռներ է արձակում ոստիկանության և համակարգի դեմ՝ հայտարարելով, որ նրանք հազար անգամ վրեժ կլուծեն նրա մահվան համար։ Հետո, լինում է նրա հուղարկավորությունը։ Նրա մարմինը դնում են ինքնաշեն դագաղի վրա` «Nairobi, La Puta Ama» մակագրությամբ և դուրս բերում Բանկի սահմաններից՝ նահանգապետի անձնական թիկնապահների ուղեկցությամբ։ Բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել շենքից, ներառյալ ոստիկանությունը և ցուցարարները, նահանջում են հանպատրաստից հուղարկավորության։ Լիսաբոնը, որին ապօրինաբար տարել էին հարցաքննության վրան, լաց է լինում Նայրոբիի դագաղը տեսնելով, իսկ Պրոֆեսորը և թիմի մյուս անդամները լաց են լինում լռության մեջ։

Չորրորդ եթերաշրջանի վերջում, երբ Լիսաբոնը վերադառնում է Իսպանիայի բանկ, ամբողջ թիմը Նայրոբիի պատվին միասին բղավում է «Նայրոբիի համար»[8]։

Զարգացում խմբագրել

Հարցազրույցներից մեկում Ալբա Ֆլորեսը խոստովանել է, որ իր դերը նախատեսված չի եղել օրիգինալ սցենարում։ Ալեքս Պինան գրել է սցենարը և հասկացել, որ թիմում կա միայն մեկ կին կերպար՝ Տոկիոն։ Ֆլորեսը նախկինում նկարահանվել է Պինայի «Դեմ առ դեմ» հեռուստասերիալում։ Պինան զանգահարել է նրան և հարցրել, արդյոք Ալբան չի ուզում նկարահանվել իր նոր սերիալում և առաջարկել ուղարկել սցենարի առաջին երկու սերիաների սցենարը։ Պինան ասել է. «Եթե դա քեզ դուր է գալիս, ես կարող եմ քեզ համար դեր գրել»։ Եվ այսպես, ծնվել է Նայրոբին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «PERSONAJES 'LA CASA DE PAPEL' - LOS ATRACADORES - Alba Flores es Nairobi» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Nairobi hace funcionar el plan a toda máquina: "Alegría, fiesta e ilusión"» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  3. «Money Heist:Why (Spoiler) Season 4 death was Controversial» (անգլերեն). Screenrant.com. Վերցված է 7June 2020-ին.
  4. «Los miedos de Alison Parker desaparecen gracias a Nairobi» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  5. «Nairobi toma las riendas del mayor atraco de la historia: "Comienza el matriarcado"» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  6. «"Money Heist" Season 3, Breaking down that Ending, D-Day and what happened to Nairobi» (անգլերեն). Decider.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  7. «Money Heist Season 4. Did Nairobi survive? Character's fate finally revealed» (անգլերեն). express.co.uk. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  8. «La Casa de Papel/Money Heist Season 4 Ended on a Major Cliffhanger» (անգլերեն). oprahmag.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  9. «Alba Flores reveals La Casa de Papel/Money Heist creator wrote Nairobi's role for her» (անգլերեն). oprahmag.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.