Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոն

Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոն, պատկերասրահ Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Յոնգին քաղաքում[1][2][3]։ Բացվել է 2008 թվականին[2]։ Հյուրընկալում է ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսներ[2]։ Կոչվել է կորեա-ամերիկյան նկարիչ, վիդեոարվեստի հիմնադիր Նամ Ջուն Պայկի անունով, որի աշխատանքներից նույնպես ներառված են մշտական ցուցադրությունում[1]։

Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոն
Տեսակթանգարան և կազմակերպություն
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունGiheung-gu?
ՎայրGiheung-gu?
Թանգարանի ցուցանմուշները դասավորված չեն ըստ ժամանակագրության կամ ըստ դրանց ստեղծողների հեղինակության աստիճանի, և այցելուներին այդ կերպ առաջարկվում է սեփական կարծիքը կազմել ցուցադրված յուրաքանչյուր գործի արժանիքների ու նշանակալիության մասին[2]։

Պատկերասրահը սահմանել է Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոնի մրցանակ։

Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոնի մրցանակ

խմբագրել

Այս մրցանակը սահմանվել է 2009 թվականին[4]։ Շնորհվում է այն նկարիչներին և արվեստի տեսաբաններին, ում աշխատանքները միավորում են արվեստն ու տեխնոլոգիան, որոնում են լսարանի հետ շփվելու, փոխգործակցելու նոր ուղիներ ու ձևեր, համակցում են երաժշտությունը, փերֆորմանսը և տեսողական արվեստները[4]։ Մրցանակն իր մեջ ներառում է նաև արվեստի կենտրոնում անհատական ցուցահանդես կազմակերպելու իրավունք և հնարավորություն[5][6]։

Մրցանակակիրներ

խմբագրել
  • 2009՝ հյուրընկալում է ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսներԼի Սըն-տեկ, Ըն-Մե Ան, Սիլ Ֆլոյեր և Ռոբերտ Ադրիան[4]
  • 2010՝ Բրունո Լատուր[4]
  • 2012՝ Դուգ Էյթքեն[4][5][7][8]
  • 2014՝ Հարուն Միրզա]][4][5]
  • 2016՝ Պայթյունի տեսություն (Blast Theory)[4]
  • 2018՝ Թրևոր Փագլեն[5]
  • 2020՝ CAMP ստուդիա[6]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Nam June Paik Art Center». Time Out Seoul. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Nam June Paik Art Center: A life in video». CNN. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  3. «Nam June Paik Art Center in South Korea Announces New Director and Exhibition». artdaily.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Sterling, Bruce (2016 թ․ դեկտեմբերի 17). «Blast Theory wins 2016 Nam June Paik Art Center Prize». Wired. ISSN 1059-1028. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via www.wired.com.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Nwangwa, Shirley (2018 թ․ նոյեմբերի 2). «Trevor Paglen Wins 2018 Nam June Paik Art Center Prize». ARTnews. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  6. 6,0 6,1 «CAMP Wins 2020 Nam June Paik Art Center Prize». e-flux. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Doug Aitken Wins 2012 Nam June Paik Art Center Prize». The New York Observer. 2012 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  8. Herald, The Korea (2013 թ․ նոյեմբերի 14). «'DNA of modern media artists comes from Nam June Paik'». The Korea Herald. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.