Նակուլ Մեհտա

Հնդիկ դերասան,մոդել

Նակուլ Մեհտա (հունվարի 18, 1985(1985-01-18), Ուդայպուր, Ռաջասթան, Հնդկաստան)[1], հնդիկ դերասան, պարող և մոդել, ով հայտնի է դարձել հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո ցավը քաղցր է» Pyaar Ka Dard Hai Meetha Meetha Pyaara Pyaara հեռուստասերիալում իր կերտած Ադիթյա Կումարի կերպարի շնորհիվ։ Ներկայումս նա նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Սիրախաղ հեռուստասերիալում, որտեղ նախկինում կերտում էր Շիվայ, իսկ այժմ նրա որդու՝ Շիվանշ Սինխ Օբերոյի կերպարը։

Նակուլ Մեհտա
Ծնվել էհունվարի 18, 1985(1985-01-18) (39 տարեկան)
ԾննդավայրՈւդայպուր, Ռաջասթան, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունմոդել, դերասան և պարող
Ամուսին(ներ)Jankee Parekh?

Վաղ կյանքը խմբագրել

Նակուլը ծնվել է Ուդայպուր, Ռաջաստանում։ Նա սերում է թագավորական դինաստիայից։ Նրա հայրը՝ Պարատապ Սինխ Մեհտան 1971 թվականի Հնդկա-Պակիստանյան պատերազմի վետերան է, իսկ նրա նախապապը Լաքշմիլալ Մեհտան եղել է Մևար քաղաքի ռազմական հրամանատարը ։

Մեհտան մագիստրոսի կոչում է ստացել Մումբայի համալսարանում, ուսանելով առևտրի ոլորտում։ Նա նաև սովորել է մի շարք պարեր, այդ թվում ' ջազ, հիփ-հոփ, բրեյք, ժողովրդական, սալսա եւ ժամանակակից։ Նա փորձառու է պարահանդեսային պարող է, նրա ուսուցիչը եղել է Բոլիվուդի ամենահայտնի խորեգրաֆներից մեկը՝ Սանդիպ Սոպակարը։ Նա 2011 թվականի հունիսին ներկայացրել է Մահարաշատրա նահանգը AIDSF (Հնդկաստանի սպորտային պարերի ֆեդերացիա) առաջնությունում, ստանալով արծաթե մեդալ լատինաամերիկյան պարերից ռումբայի և ոսկե մեդալ վալսի համար[2]։

Անձնական կյանքը խմբագրել

2012 թվականին Նակուլ Մեհտան ամուսնացել է երգչուհի Ջանկի Պարեկհի հետ[3]։

Կարիերա խմբագրել

Մեհտան իր փառքի գագաթնակետին է հասել հայտնի է դարձել հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո ցավը քաղցր է» հեռուստասերիալում իր կերտած Ադիթյա Կումարի պերպարի ծնորհիվ[4]։

Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում, երաժշտական տեսահոլովակներում, բավականին երկար ժամանակ խաղացել է նաև թատրոնում, փորձել է իրեն նաև մոդելային ասպարեզում։ Նրա նորամուտը Bollywood եղավ Haal E Dil ֆիլմով, որտեղ նկարահանվել է Ամիտա Պարեկհի հետ։ Նակուլը նհարահանվել է նաեւ Ավանգարդ կարճամետրաժ ֆիլմում, որը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ կինոփառատոններում։ Վարել է հնդկական Թաքնված տաղանդ հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանը[5]։

Նրա հաջորդ դերը եղել է Arre -ի Ես չեմ նայում հեռուստացույց վեբ-սերալում, որը հեռուստադերասանների առօրյա կյանքի մասին է, նրա հետ մեկտեղ այդ սերալում նկարահնվել են նաև մի շարք հնդիկ հեռուստադեմքեր, այդ թվում Դիշա Պարմարը, Սանայա Իրանին, Կարան Վահին, Դրաշտի Դհամին և այլք։

Նակուլն այժմ նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Սիրախաղ հեռուստասերիալում, որտեղ նախկինում կերտում էր Շիվայ, իսկ այժմ նրա որդու ՝ Շիվանշ Սինխ Օբերոյի կերպարը։

Ֆիլմերի ցանկը խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանումը Դերը
2005 Ամբարտավան Աբհի
2008 Սիրային իրավիճակներ Շեկհար
2011 Ավանգարդ Պյութագորաս
2013 Sri Siddhartha Gauthama
2017 Nuvvante
Ֆլամենկոն Բոլիվուդում Սահիլ Շարմա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանումը Դերը Ալիք Նշումներ Ref(s)
2012 Սիրո ցավը քաղցր է Ադիթյա Կումար Star Plus [6]
2015 Հնդկաստանը ունի տաղանդ 6 Հաղորդավար COLORS TV [7]
2016- Ես չեմ նայում հեռուստացույց Ներկացնում է իքն իրեն Arré Վեբ-Սերիալ [8]
Սիրախաղ Շիվայ Սինխ Օբերոյ / Շիվանշ Սինխ Օբերոյ Star Plus [9]
2017 Սիրտն ասում է Օբերոյ Շիվայ Սինխ Օբերոյ Էպիզոդիկ դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Team, Tellychakkar. «Nakuul Mehta». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Dancing is a full time job for actor Nakuul Mehta». dnaindia. 2011 թ․ հունիսի 30.
  3. «My wife is extremely messy: Nakuul Mehta». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Nakuul invited fans to lunch with him in Melbourne – Times of India». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Nakuul Mehta to now host India's Got Talent?». Times of India. 2015 թ․ հունվարի 15.
  6. «The blue-eyed boy». 2013 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Nakuul Mehta to host India's Got Talent – Latest News & Updates at Daily News & Analysis». 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Nakuul Mehta brings the truth behind TV actors' life in 'I Don't Watch TV' web-series, watch trailer». 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Nakuul Mehta back on small screen as Shivaay in Ishqbaaz – Times of India». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նակուլ Մեհտա» հոդվածին։