Նախիջևանի օրիորդաց դպրոց

Նախիջևանի օրիորդաց դպրոց (պաշտոնապես կոչվել է Վարդանանց դպրոց), հայկական օրիորդական հոգևոր կրթական հաստատություն Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Նախիջևան քաղաքում[1]։

Նախիջևանի օրիորդաց դպրոց
ՏեսակՕրիորդաց դպրոց
Հիմնադրված է1872 թվական
Աշակերտներ50-ից 190 (յուրաքանչյուր տարի)
ԵրկիրՌուսական կայսրություն

Պատմություն խմբագրել

Օրիորդաց դպրոցը բացվել է 1872 թվականին։ Գործել է Նախիջևան քաղաքում գտնված Սուրբ Գևորգ եկեղեցուն կից։ 1885-1886, 1896-1905 թվականներին տարբեր պատճառներով փակվել է։ Կրթօջախը գործել է մինչև 1914-1915 թվականները[1]։

Սկզբում եղել է միադաս, այնուհետև դարձել երկդասյա դպրոց։ 1913 թվականից դարձել էր հինգամյա երկսեռ դպրոց։ Յուրաքանչյուր տարի այն հաճախել են 50-ից 190 աշակերտ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 204։