Նախիջևանի արական հոգևոր դպրոց

Նախիջևանի արական հոգևոր դպրոց, հայկական արակա հոգևոր կրթական հաստատություն Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Նախիջևան քաղաքում[1]։

Նախիջևանի արական հոգևոր դպրոց
ՏեսակԱրական հոգևոր դպրոց
Հիմնադրված է1850 թվական
Աշակերտներ50-ից 200 (յուրաքանչյուր տարի)
ԵրկիրՌուսական կայսրություն

Պատմություն խմբագրել

Արական հոգևոր դպրոցը բացվել է 1850 թվականին։ 1866-1867, 1885-1886, 1896-1905 թվականներին տարբեր պատճառներով փակվել է։ Կրթօջախը գործել է մինչև 1917 թվականը[1]։

Սկզբում եղել է միադաս, այնուհետև դարձել երկդասյա և երկսեռ դպրոց։ Յուրաքանչյուր տարի այն հաճախել են 50-ից 200 աշակերտ[1]։

Ունեցել է գրադարան, որտեղ եղել է շուրջ 900 կտոր գիրք[1]։

Դպրոցի տեսուչ Սերգեյանի կողմից գրադարանին կից բացվել է նաև հանքաբանական թանգարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 204։