Սուրբ Գևորգ եկեղեցի (Նախիջևան)

Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1][2]։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցին 1980-ական թվականներին
Հիմնական տվյալներ
ՏեսակՈւղղանկյուն հատակագծով քառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևան քաղաք
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայկական առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը1869
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1869 թվական
Կառուցման ավարտ1872 թվական
ՀիմնադրվածՀին դարեր
(նոր եկեղեցին կառուցվել է հնի հիմքերի վրա)
Փակված է2005
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ կարմիր տուֆ
Քարտեզ
Քարտեզ

Պատմույթուն խմբագրել

Եկեղեցին 1869 թվականին հիմնովին կառուցվել է տեղում նախկինում գոյություն ունեցող եկեղեցու հիմքերի վրա[1][2]։ Արդեն 1872 թվականին կառուցումն ավարտված էր[2]։

Խորհրդային տարիներին դեռևս կանգուն հուշարձան էր[1]։ Եկեղեցին ամբողջությամբ քանդվել է 1997-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։

Ճարտարապետական նկարագիր խմբագրել

Սուրբ Գևորգ եկեղեցին ուներ քառամույթ գմբեթակիր բազիլիկայի հորինվածք։ Կազմված էր ուղղանկյուն հատակագծով ավագ խորանից, զույգ ավանդատներից և դահլիճից։ Աղյուսից շարված գմբեթը գտնվում էր շինության խաչաձև ծածկի կենտրոնում՝ չորս մույթերի վրա[1]։

Ունեցել է երեք մուտք, որոնք գտնվում էին արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում[1]։

Արտաքին պատերը երեսպատված էին Աստապատ գյուղի Կարմիր վանքի ձորի քարհանքից բերված սրբատաշ կարմիր տուֆով[1]։

Եկեղեցին արտաքնապես բավականին հետաքրքիր տեսք ուներ, բայց համեստ հարդարանքով։ Զարդաքանդակները միայն մուտքերի և պատուհանների կամարների վրա էին[1]։

Արևմտյան կողմում գտնվող զույգ պատուհանների վրա՝ շրջանակի մեջ, քանդակված էր Սուրբ Սարգսի կոմպոզիցիոն պատկերաքանդակը։ Սուրբ Սարգիսը պատկերված էր հեծյալ և ձիու ոտքերի տակ օձ-վիշապին խաչակոթ նիզակով սպանելու տեսքով։ Ձիու դիմաց աղոթելու տեսքով պատկերված էր նաև մի մարդ։ Սուրբ Սարգիսի գլխին պատկերված էր լուսապսակ[1]։

Տես նաև խմբագրել

  1. Նախիջևան (քաղաք)
  2. Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նախիջևան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 86։
  2. 2,0 2,1 2,2 «Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 25։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  3. Khatchadourian, Lori; Smith, Adam; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Cultural Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 322–325. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.